ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նորքի անտառում մեծ հրդեհ է բռնկվել, իսկ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Քուվեյթ՝ Անկախության օր, ԱՄՆ՝ Ստրուկների ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Աշխատանքի օր, Ալժիր՝ Հեղափոխության օր, Մերձդնեստրյան Հանրապետություն՝ Բենդերյան ողբերգության զոհերի հիշատակի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1920– «Նեմեսիս» գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսաֆաթ» կուսակցության հիմնադրին:
1936-վախճանվել է ֆիզիկոս-տեսաբան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանը:
1996 թ. – վախճանվել է պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի ստեղծողներից մեկը՝ հայազգի ֆիզիկոս, գյուտարար Մայքլ Տեր-Պողոսյանը:
2001-վախճանվել է քանդակագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը:
2003-վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ազգային ժողովին է ներկայացրել կառավարության գործունեության քառամյա ծրագիրը՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանության» պատգամավորների բացակայությամբ:
2005- ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ նահանգի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրման ծրագիրը:
2006-Նորքի անտառում մեծ հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ տասը հեկտար տարածք:
2008- Դալմայի այգիների հողօգտագործողներից Սամվել Մանուկյանը ինքնահրկիզման փորձ է կատարել Հանրապետության հրապարակում:
2014-«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ժամանակ 7 քաղաքացի բերման է ենթարկվել («Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում էր, որ վերացվեն կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերը, հինգ անգամ կրճատվեն տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար տուգանքները և չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները)։
2015-Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը՝ ընդդեմ հոսանքի թանկացման։
2018- Ազգային ժողովը համաձայնություն է տվել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը:
ԱՇԽԱՐՀ
240 մ.թ.ա.-հույն գիտնական Էրատոսֆեն Կիրենացին առաջին անգամ հաշվարկել է երկրագնդի պարագիծը:
1097 - առաջին Խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել են Նիկեա քաղաքը:
1623– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գիտնական, փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Բլեզ Պասկալը:
1762-Ռուսական կայսրությունը խաղաղության պայմանագիր է կնքել Պրուսիայի հետ:
1790-Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել ժառանգական ազնվականությունը:
1796-Կիրխհեյմի ճակատամարտում ավստրիացիները ջախջախել են ֆրանսիացիներին:
1809-Բորգորի Սեյմը հաստատել է Ֆինլանդիայի կազմավորումը և ներառումը Ռուսական կայսրության կազմ՝ ինքնավարության տեսքով:
1807–ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1806-1812 թթ.) Աթենքի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է թուրքական բանակին:
1829- Ռոբերտ Պիլը հիմնադրել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը:
1846– ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում տեղի է ունեցել բեյսբոլի առաջին խաղը:
1862-ստրկատիրությունը արգելվել է ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:
1920-Սովնարկոմը ստեղծել է Համառուսաստանյան հատուկ հանձնաժողով անգրագիտության վերացման համար:
1945-ծնվել է Սերբիայի Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչը, որը Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության:
1961-հայտարարվել է Քուվեյթի անկախությունը:
1991-ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Հունգարիայից:
1992-Մոլդովայի կանոնավոր բանակի գործողություններով Բանդերի քաղաքի վրա սկսվել է Մերձդնեստրյան հակամարտությունը:
2006– թողարկվել է Rome: Total War: Alexander համակարգչային խաղը:
Կամո Խաչիկյան