Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ հունիսի 25-ին կայանալու է «Նաիրիտ» քիմիական գործարանի աճուրդը: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, որ գործարանն աճուրդում մասմաս է վաճառվելու, ինչը հետագայում թույլ չի տալու քիմիական հսկայի վերագործարկումը: Բացի դա, գործարանի նախկին տնօրենն ափսոսանք էր հայտնել, որ «Նաիրիտի» համակարգող խմբի անդամներին չէին հրավիրել քննարկման:
Մեր նյութի հրապարակումից ժամեր անց «Փաստի» խմբագրություն զանգահարեց Իսրայելյանը՝ հայտնելով, որ, թերևս արձագանքելով նաև մեր հրապարակմանը, գործարանի համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն: Համակարգող խմբի անդամների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն և ընդունվել հայտարարություն:
«Օրենքով պարտադիր «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես-ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարչի, այլ նաև կառավարության կողմից: Նման բիզնես- ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգող խմբի մասնակիցները՝ իրենց կարծիքները ներկայացնելու համար», - ասված է հայտարարության մեջ: Իսրայել յանի խոսքով, սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը: