ՊՆ մայորը Opel-ով բախվել է շինության պատին եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VX 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղում՝ Գրիբոյեդովի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել շինության պատին եւ առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները եւ վթարի հարեւանությամբ գործող առեւտրի կենտրոնի աշխատակիցները, քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վարորդին տեղափոխել են ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով մայոր է: