Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ցանկանում են անօրինականություններն օրինականացնել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրերս իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «E-draft» հարթակում հրապարակվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս նախագիծը համարյա թե ամբողջովին չի համապատասխանում ո՛չ աշխատանքի միջազգային կազմակերպության նորմերին, ո՛չ մեր Սահմանադրությանը: Նա հիշեցնում է, որ այդ նախագիծը մի անգամ մերժվել է:

«Այն ավելի մեծ նախագիծ էր, որից նախարարությունն առանձնացրել և ներկայացրել է այն հատվածը, որին արհմիությունները, քաղհասարակության զգալի հատվածը դեմ էին արտահայտվել», - ասում է Ասատրյանը՝ ընդգծելով, որ նախագծի հետ կապված խնդիրները շատ են: «Արտաժամյա աշխատանքն ուզում են դարձնել կողմերի համաձայնությամբ և հանել բոլոր սահմանափակումները, որոնք կան գործող աշխատանքային օրենսգրքով:

Գործող օրենսգրքում կան նշված հատուկ դեպքեր, երբ կարելի է մարդկանց ներգրավել արտաժամյա աշխատանքի: 

Այս պահին սա էլ է խնդրահարույց, բայց այս նախագծով սա էլ համարյա թե վերացվում է: Արտաժամյա աշխատանքն անպայման պետք է սահմանափակում ունենա, որովհետև աշխատողները չեն կարող գիտակցել իրենց առողջությանը սպառնացող վտանգը: 

Օրենքն այս հարցը պետք է կարգավորի: Այսօր էլ նման դեպքեր արձանագրվում են, և օրենքը խախտվում է: Օրինակ, գործատուն աշխատողին ասում է՝ ուրիշ մարդ չընդունեմ աշխատանքի, դու շաբաթ-կիրակի էլ աշխատի, քեզ շատ կվճարեմ: Գործատուն սա փաստաթղթային չի ձևակերպում, բանավոր պայմանավորվածությամբ այս մարդն աշխատում է, բայց օրենքով նախատեսված հավելավճարը չի ստանում: Հիմա այս նախագծով ուզում են այդ անօրինականություններն օրինականացնել»,- ընդգծում է արհմիության նախագահը:

Խոսելով աշխատողների իրավունքների պաշտպանության մասին՝ անդրադառնում ենք այդ հարցում արհմիությունների դերին: Ասատրյանը նշում է, որ հասարակության մեջ սխալ պատկերացումներ կան արհմիությունների մասին:

«Նախկին կառավարությունները, երբ նման նախագծերով հանդես էին գալիս, ասում էին՝ սա կօգնի, որ արհմիություններն ուժեղանան: Կարծես թե ուզում էին այս կերպ շահագրգռել արհմիություններին: Սակայն արհմիությունն աշխատողների միավորում է:

Հիմա, եթե կոնկրետ կազմակերպությունում աշխատողները թույլ են, գործատուի վրա ազդելու օրինական լծակներ չունեն, նույնիսկ չունեն գործադուլի հնարավորություն, որովհետև մեր օրենքում գործադուլի կատարման գործընթացներն այնպես են սահմանված, որ իրականում հնարավոր չէ այդ գործադուլն օրինական իրականացնել, այս դեպքում նման նախագծերը չեն կարող օգնել, որ արհմիությունն ուժեղանա: 

Արհմիությունը հանրապետական կամ ճյուղային մակարդակով կարող է հանդես գալ հայտարարություններով և հայտարարել, որ այս նախագիծն, օրինակ, չի կարելի ընդունել:

Մեզ շատ դեպքերում հաջողվել է կանխել տարբեր նախագծերի ընդունումը, որովհետև կա միջազգային գործընկերություն, որը սատարում է մեզ, աշխատանքի միջազգային կազմակերպություն, որի կոնվենցիաները մեր պետությունում վավերացված են, և, ուզեն-չուզեն, որոշ չափով պետք է կատարեն: Այս գործառույթը արհմիություններն անում են, բայց կոլեկտիվում, որտեղ արհմիություն չկա կամ աշխատողներն արհմիության անդամ չեն, խնդիրները լուծելը բարդ է: 

Դրա համար նման հարցերն անպայման պետք է կարգավորվեն օրենսդրությամբ, պետությունն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի: Ի վերջո, արհմիությունը գործատուին որևէ բան պարտադրելու լծակ չունի»,պարզաբանում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքին՝ Ասատրյանը նշում է, որ այն շատ վատը չէ, նույնիսկ որոշ առումներով լավն է, որովհետև աշխատողների համար որոշակի դրական պայմաններ է նախատեսում: «Փոփոխությունների կարիք, իհարկե, կա: Օրինակ, օրենսգրքի մի բաժինը վերաբերում է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, որոնց մի մասն են արհմիությունները: Այստեղ խնդիր կա պետական ոլորտի աշխատողների համար: Կա խնդիր գործադուլների մասով և այլն:

Կարճ ասած՝ օրենսգիրքը դեկլարատիվ գրված է, բայց չկա մեխանիզմ դրա իրագործման համար: Եթե ուզում ենք ունենալ սոցիալական պետություն, աշխատողների իրավունքների, շահերի պաշտպանություն և արդյունավետ ներկայացում նաև արհմիությունների տեսանկյունից, ապա կա փոփոխության կարիք», եզրափակում է Անահիտ Ասատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել