ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելաց... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 06.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Զորամասում բռնաբարության դեպքը չի հիմնավորվել․ Գաբրիել Բալայան Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում. մեկ օրում 3 գեղեցկության սրահ են թալանել Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ (ֆոտո) Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ում Հայ զինվորին ինքնասպանության հասցնողը թշնամուց բեթար է. Արման Աբովյան ՈՒՂԻՂ․ ավտոներկրողները կառավարության շենքի մոտ են Իշխանությունը մնացել է Վանոյի Արտակի հույսին․ ովքե՞ր են գաղափարի հեղինակները Ֆրանսիայում հայտնաբերել են պալեոլիթյան «Վեներայի» նոր արձանիկ Շմոլ գազից թունավորման դեպք Վարդաձոր գյուղում Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. փոխնախարար Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես է աշխատում հակասթրեսային գրիչը

Հա­մազ­գա­յին մի­աս­նու­թյան պատ­րան­քը, կամ՝ երբ գոր­ծը խոսք չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը վերջին հեռակա բանավեճից հետո նախօրեին առաջին անգամ համատեղ միջոցառման էին մասնակցում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների 28-րդ նիստին, ինչպես նաև ընդմիջման ընթացքում Հայաստանի և Արցախի ղեկավարները այդպես էլ ոչ մի բառ չեն փոխանակել: Բակո Սահակյանը համառորեն հրաժարվել է նաև պատասխանել լրագրողների հարցերին:

Այս փաստերը չեն վրիպել ԶԼՄ-ների ուշադիր հայացքից ու դարձել են քննարկումների առարկա՝ ստվերելով բուն միջոցառումը, դրա համազգային կարևորությունը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այն եզակի կառույցներից մեկն է, որը մարմնավորում է ազգային միասնության գաղափարը, այն հարթակն է, որտեղ պետք է ձևավորվի համազգային միասնությունը ու ազգային տուրքի գաղափարը ծառայեցվի կենսական համազգային ծրագրերի իրականացմանը։ Թե ինչքանով է «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն արդյունավետ եղել նախորդ տարիներին, թերևս առանձին, տարողունակ հարց է, որին առաջիկայում կանդրադառնանք։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ համազգային միասնությունը վերացական կատեգորիա չէ ու հիմնվում է կոնկրետ գաղափարների, ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Եթե դրանք չկան, ապա խեղվում է թե՛ համազգային միասնության և թե՛ տուրքի գաղափարը։

Միանգամայն համաձայն եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեր համազգային բյուջեն է, սակայն այդպիսին ունենալու համար ներդաշնակ ու ինստիտուցիոնալ հարաբերություններ են անհրաժեշտ Հայաստանի ու Արցախի, հայկական երկու պետականությունների ու Սփյուռքի միջև։

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հարաբերությունները, մեղմ ասած, ինստիտուցիոնալ ճգնաժամ են ապրում, ու այդ ամենը, ցավոք, ունենում է հրապարակային դրսևորումներ, որոնք դրսևորվեցին, օրինակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

Իհարկե, հակասությունների առաջացման հարցում երբեք չի կարելի տուրք տալ միակողմանի գնահատականներին ու պատասխանատվությունն ամբողջությամբ բարդել կողմերից միայն մեկի վրա։ Երբ Հայաստանում կազմաքանդված է հին համակարգը, դա օբյեկտիվորեն ենթադրում է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան նաև Արցախի իշխանության կոնֆիգուրացիայում։ 

Սա ինքնին հասկանալի է, որովհետև Հայաստանն ու Արցախը գտնվում են միևնույն քաղաքական համակարգում և, ըստ էության, ունեն նույն օրակարգն ու խնդիրները։ Սակայն այս օբյեկտիվ համատեքստը չի ենթադրում հեղափոխության մեխանիկական «արտահանում» Արցախ կամ Արցախի իշխանության դիրքավորում Հայաստանի ներքաղաքական հակամարտ ճամբարներից որևէ մեկում։

Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է հրաժարվեն այս երկու ծայրահեղ մոտեցումներից՝ դաշտ բացելով ներդաշնակ հարաբերությունների ձևավորման համար։

Առանց Արցախի ու Հայաստանի ներդաշնակ հարաբերությունների՝ հնարավոր չէ առարկայական զրույց ծավալել համազգային միասնության մասին։ Փաշինյանի ու Սահակյանի հարաբերությունների «սառնության» ֆոնին մի տեսակ անիմաստ, նույնիսկ ժամանակավրեպ է թվում համազգային միասնության մասին Փաշինյանի ելույթը։

Հայաստանի ու Արցախի էլիտաների հարաբերությունների ճգնաժամի հաղթահարման տեսանելի միջոցներից մեկը Արցախում հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրություններն են։ Պաշտոնական Երևանը պետք է հրաժարվի վտանգավոր գայթակղություններից ու որևէ կերպ չմիջամտի Արցախի ներքաղաքական կյանքին ու դրա օրակարգի ձևավորմանը՝ նախապատվություն տալով այս կամ այն թեկնածուին։ Հայաստանն Արցախում չի կարող ունենալ հատվածական քաղաքական շահեր ու պատրաստ պետք է լինի աշխատել ցանկացած իշխանության հետ, որը ստացել է մեր հայրենակիցների վստահության քվեն։

Միևնույն ժամանակ՝ սա հրաշալի ուղերձ կլինի Արցախի նոր իշխանությանը՝ Հայաստանում չփնտրել ստվերային կապեր ու բնականոն հարաբերություններ ունենալ այն իշխանությունների հետո, որն օժտված է հասարակության վստահության մանդատով։

Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերություններում ներդաշնակության բանաձևի վերականգնումը հզոր ազդակ կլինի Հայրենիք-Սփյուռք հարաբերություններն ինստիտուցիոնալ նոր մակարդակի բարձրացնելու համար։

Այս ամենի համատեքստում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը նոր բովանդակություն և որակ կստանա։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

website by Sargssyan