2 750 000 դրամ, 14 500 ԱՄՆ դոլար և 9000 եվրո. ԱԻ փոխնախարարի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Եթե մտնեք «Հայ­ֆիլ­մի» տա­րածք, հա­վա­տաց­նում եմ՝ «Դլե յա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրա­վում են հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյու­նը և սնուն­դը, վ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Եր­կու ցու­ցա­նիշ, որ տնտե­սու­թյունն էա­պես փո­խե­լու հնա­ր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հնձում եք այն, ինչ ցա­նել եք. կլի­նե՞ն նոր «իջև­ան­ներ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
2 750 000 դրամ, 14 500 ԱՄՆ դոլար և 9000 եվրո. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ» «Եթե մտնեք «Հայ­ֆիլ­մի» տա­րածք, հա­վա­տաց­նում եմ՝ «Դլե յա­մա­նի» երաժշ­տու­թյու­նը կսկսի հնչել ձեր ականջ­նե­րում» Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Գրա­վում են հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյու­նը և սնուն­դը, վանում են են­թա­կա­ռուց­վածք­նե­րը Բա­բա­յա­նը նա­խան­ձե­լի վի­ճա­կում չէ Հայտարարված թվերը իրականության հետ որևէ աղերս չունեն Եր­կու ցու­ցա­նիշ, որ տնտե­սու­թյունն էա­պես փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն կտան Գ.Ծառուկյանն ընդունել է Թումանյանի թոռնուհուն և Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգմանին Հնձում եք այն, ինչ ցա­նել եք. կլի­նե՞ն նոր «իջև­ան­ներ» Փա­շի­նյա­նը հա­կա­սում է ինքն իրեն և նա­հան­ջում «Կա որո­շում­ներ ըն­դու­նե­լու և այդ որո­շում­ներն իրա­կա­նաց­նե­լու ճգնա­ժամ» ՀՀ տարածքում կգրանցվի բացառիկ բարձր ջերմային ֆոն, ջերմաստիճանը որոշ մարզերոմ կհասնի մինչև +42 աստիճան. Գագիկ Սուրենյան «Օրինակելիներն» ու իրենք իրենց վրա աշխատելու կարիք ունեցողները. Փաշինյանը կարգադրել է

Ո՞ւր մնաց տնտե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը

Կոպիրկին, դատավարություններ, ՍԴ դատավոր, Մխիթարյանի ամուսնություն. ահա վերջին օրերի դիսկուրսի ոչ ամբողջական ցանկը: Իսկ տնտեսություն, կարծես, չկա, առաջընթաց ծրագրեր, կարծես, չկան...

Փորձենք միասին հասկանալ իշխանությունների քաղաքականության տրամաբանությունը։ Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլի» համոզիչ հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում խոշոր ներդրումներ չեն լինելու, քանի դեռ տեղի չեն ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, այլ խոսքով՝ նոր իշխանության ամբողջացումը տեղի չի ունեցել։

Մասնագիտական առումով՝ վարչապետի պնդումն, իհարկե, խիստ վիճահարույց էր, ու շատերն արդարացիորեն պնդում էին, որ Փաշինյանն այդպես է վարվում՝ խորհրդարանի նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով, քանի դեռ պահպանվում է հեղափոխական էյֆորիան։

Այնուամենայնիվ, անցած տարի դեռ էյֆորիկ տրամադրությունները պահպանվում էին, ու հասարակությունը «մարսեց» արտահերթ ընտրությունների նախաձեռնությունը։ Ի դեպ, խորհրդարանական ընտրարշավի եզրափակիչ՝ մայրաքաղաքային երթի ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ շրջանառու դարձրեց տնտեսական հեղափոխության թեզը։

Փաստորեն՝ մարդիկ Փաշինյանի թիմին ձայն տվեցին, որպեսզի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը երկրում նպաստեր ներդրումային միջավայրի ձևավորմանն ու ձեռնամուխ լիներ տնտեսաձևավորմանն ու ձեռնամուխ լիներ տնտեսական հեղափոխության իրականացմանը։

Ընտրություններին հաջորդող առաջին ամիսներին իշխանությունն իրապես գործում էր այս թրենդի տրամաբանությամբ։ Իհարկե, տնտեսության մեջ որակական փոփոխություններ տեղի չէին ուենում, ներդրումային բում էլ չկար ու չկա, ոչ էլ մեր արտագաղթած հայրենակիցներն են հերթ կանգնել՝ հայրենիք վերադառնալու համար։

Պարզապես Փաշինյանը լայվերի ու ելույթների, ֆեյսբուքյան գրառումների ու հայտարարությունների տեսքով տնտեսական հեղափոխություն էր «իրականացնում»՝ պարբերաբար խոսելով «փայլուն» թվերի մասին, որոնք իրականում որևէ աղերս չունեն տնտեսության իրական պատկերի, նրա զարգացման հետ։

Պատմության այս էջն էլ շրջվեց։

Փաշինյանը շատ արագ հասկացավ կամ նրան հուշեցին, որ հասարակությունը նման թվեր լսել է անցած մի քանի տասնամյակում ևս ու այլևս «կշտացած» է դրանցից։

Իշխանությունն այս պարագայում կանգնեց երկընտրանքի առաջ, որովհետև «կայծակնային» փոփոխությունների միֆը կամ «կախարևս ու այլևս «կշտացած» է դրանցից։ Իշխանությունն այս պարագայում կանգնեց երկընտրանքի առաջ, որովհետև «կայծակնային» փոփոխությունների միֆը կամ «կախարդական փայտիկի» ֆենոմենը չաշխատեց։

Փաշինյանի թիմը կարող էր հասարակության հետ անկեղծ երկխոսության գնալ, փորձեր մշակել զարգացման ծրագրեր, որոնց շուրջ կոնսոլիդացներ հանրությանը՝ նրան համոզելով, որ ռեֆորմների պտուղը տեսանելի կլինի մի քանի տարի կամ գոնե՝ ամիսներ հետո։

Սակայն այդ ճանապարհը ենթադրում էր հետևողական ու համակարգված աշխատանք, ու նաև՝ վարկանիշի որոշակի անկում։ Սակայն իշխանությունն ակնհայտորեն դրան պատրաստ չէր ու դարձյալ գնաց հասարակությանը «ներքին թշնամու» կերպարով կոնսոլիդացնելու ճանապարհով։

Նոր «թշնամի» հայտարարված են դատարանները։ Սա հասարակությանն առաջվա պես չի ոգևորում, ու պատահական չէ, որ դատարանների մուտքերը «փակեց» առավելագույնը 2000 մարդ։ «Դատական հեղափոխությունը» հասարակությանը զբաղեցնելու շատ կարճ փուլ է, որից հետո իշխանությունը, արդեն վստահության ավելի փոքր պաշարով, ստիպված է լինելու պատասխանել, թե ո՞ւր կորավ տնտեսական հեղափոխությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

website by Sargssyan