«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­ք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ափալ-թա­փալ» փո­փո­խու­թյուն­ներ՝ մտա­հո­գիչ թե՛ հա­կա­կո­ռ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու մի­տում. ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Փա­շի­նյա­նը ստիպ­ված է աշ­խա­տել ար­տա­կարգ իրա­վի­ճա­կում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լուրջ ազ­դան­շան պետք է լի­նեն» Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում Մոնակոյում չի եղել. գրասենյակը հերքում է «Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­քում նույն աղե­տա­լի վի­ճա­կը կլի­նի, ինչ Սև­ա­նա լճի պա­րա­գա­յում» «Ափալ-թա­փալ» փո­փո­խու­թյուն­ներ՝ մտա­հո­գիչ թե՛ հա­կա­կո­ռուպ­ցի­ոն պայ­քա­րի, թե՛ նաև լավ կա­ռա­վար­ման տե­սան­կյու­նից Սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու մի­տում. մեղավորն էլի «հպարտ քաղաքացինե՞րն» են ԲՀԿ պատգամավորների այցը սահմանամերձ Ճամբարակ, զորամաս և մարտական դիրքեր Փա­շի­նյա­նը ստիպ­ված է աշ­խա­տել ար­տա­կարգ իրա­վի­ճա­կում Կառավարության նիստի օրակարգում 28 հարց է, որից 22-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) «Վա­ղը գա­լու է մի փուլ, որ իրենք ևս ունե­նա­լու են լե­գի­տի­մու­թյան խնդիր» Ալավերդու փողոցային «բարիկադները» ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը «Գործուղումային» թափանցիկության հորդոր Սուբ­յեկ­տիվ մո­տեց­ման մի­տում են տես­նում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒՆԻՍԻ). Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում պաշ­տո­նա­պես մեկ­նար­կել է նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի քա­րո­զար­շա­վը

ՏՈՆԵՐ

Փախստականների համաշխարհային օր, Կենդանաբանական այգիների փղերի պաշտպանության համաշխարհային օր, Արգենտինա՝ Ազգային դրոշի օր, Սենեգալ՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877-ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանը:

1911-ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

1915-ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա», «Խորհրդային Հայաստան» ամսագրերի խմբագիր Գուրգեն Բորյանը։

1917-ծնվել է հանրահայտ գրող Անահիտ Սահինյանը:

1923-ծնվել է մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանը:

1942-ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:

1985- վախճանվել է հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը:

2001-Երևանի մամուլի ակումբի եւ Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միության կազմակերպած համատեղ ծրագրի շրջանակներում Բաքու է մեկնել վեց հայ լրագրող:

2005-Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ստացել է 5, «Ազատ հայրենիք» կուսակցությունը և «Դաշնակցություն – Շարժում-88» դաշինքը՝ 3-ական տեղ:

2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը:

2008-Մատենադարանին հարող տարածքում սկսվել է Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման հանրահավաքը:

2012- պաշտոնապես մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների քարոզարշավը: Հիմնական երկու թեկնածուները` Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը, առաջին հանդիպումներն են անցկացրել ընտրողների հետ:

2015-Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակել է նստացույցը Ազատության հրապարակում։ 300-ից ավելի ակտիվիստներ գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։

2018- Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության դիմակավորված աշխատակիցները ստուգումներ են իրականացրել արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունում:

ԱՇԽԱՐՀ

840-վիկինգները առաջին անգամ Սենայով լողալով հասել են Ռուան:

1389-վախճանվել է Թուրքիայի 3-րդ սուլթան Մուրադ Առաջինը:

1587-անգլիացի հետազոտող Մարտին Ֆրոբիշերը Գրենլանդիան հայտարարել է թագավորության տարածք՝ անվանակոչելով այն Արևմտյան Անգլիա:

1782-հաստատվել է ԱՄՆ-ի Մեծ պետական կնիքը:

1792- Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Փարիզում սկսվել է ժողովրդաժամանակ Փարիզում սկսվել է ժողովրդական ապստամբություն:

1793-ամերիկացի Էլի Ուիթնին արտոնագրել է բամբակ մաքրող մեքենան:

1815-լրացել է Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։

1819- ծնվել է գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծող Ժակ Օֆենբախը։

1840-Սեմյուել Մորզեն արտոնագրել է հեռագիրը:

1863- Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։

1867-ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջոնսոնը հայտարարել է Ալ յասկայի գնման մասին:

1933-վախճանվել է միջազգային կոմունիստական շարժման գործիչ, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը:

1963-ստեղծվել է «թեժ գիծ» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:

1974- որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Կիպրոսի դեմ և գրավել Կիպրոսի ողջ հյուսիսը:

1978- ծնվել է անգլիացի նշանավոր ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը:

1990-Ուզբեկստանում ընդունվել է անկախության հռչակագիր:

1991-ԳՖՀ-ի խորհրդարանը որոշում է ընդունել Բոննից մայրաքաղաքը Բեռլին տեղափոխելու մասին

2003-ստեղծվել է Վիկիպեդիա շտեմարանը:

2005-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս և առաջին ինտեգրալային միկրոսխեմաներ ստեղծողներից մեկը հանդիսացող Ջեկ Կիլբին:

Կամո Խաչիկյան

website by Sargssyan