ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 11 աշխատա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ). Բոլ­շև­իկ­ներն սկսել են հա­կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պե՞ս տար­բե­րել կեղծ­ված կո­նյա­կը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրա­վի­ճա­կն իրոք բարդ է, կա՛մ պետք է հի­մա օգ­նել բիզ­նե­սի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեր կրթա­կան հա­մա­կար­գը պատ­րա՞ստ էր հե­ռա­վար ուսուց­մա­ն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 29.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՀՎԿ ազ­գա­յին կենտ­րո­նի 14 աշ­խա­տա­կից­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյուն․ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ԿԱՆ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Երևանի համայնքներում շարունակում է ախտահանման աշխատանքները Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ «Բաքվում այսօր ամեն քայլափոխի սատկած վայրի աղունիկներ են». Կարեն Հովհաննիսյան Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին Խորհուրդ եմ տալիս` անպայման գնալ համարձակ քայլերի. Աշոտ Ղուլյան Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը. Ռիա Նովստի Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի Ոստիկանության ծառայողին բռունցքով հարվածած 48-ամյա վարորդը ձերբակալվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կա թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակ

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

Լուսանկարում՝ Արմեն Հարությունյան

Armsport.am-ը գրում է.

Իտալիայի Ֆաենցա քաղաքում այս օրերին ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի երկու ներկայացուցիչ այսօր դարձել է բրոնզե մեդալակիր։

45 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հոմերոս Առաքելյանը։ Մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշը ջախջախիչ՝ 9-0 հաշվով հաղթել է լիտվացի Ռոկաս Չեպաուսկասին։ 51 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալ է նվաճել Արմեն Հարությունյանը, որը 6-3 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհադ Գուլուզադեին։

 


Ավելի վաղ մեր ընտրանին ևս երկու մեդալ էր նվաճել․ Վիգեն Նազարյանը (80 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 0-3 հաշվով պարտվելով ռումինացի Վասիլ Դանիել Կոժոկին, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

Վարուժան Անտոնյանը (55 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Մեր ընտրանու կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ) և Ռազմիկ Մահլումյանը (92 կգ), որոնք հաջողության չեն հասել:

website by Sargssyan