ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Միաժամանակ ընտրվել է երկ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մանրամասներ ձեռքբերման վաղեմության ու տիրապետման բարեխղճությ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
117 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 14 միլիոն դրամ ու 30 հազար եվրո.... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պետք է թև ու թիկունք լինենք մեր բանակին ու հայրենիքին» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նորաբաց գյուղում հրդեհից ջերմահարվել է 120 պտղատու ծառ և 80 խաղողի վազ Անկախության օր․ Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը Խոշոր վթար Երեւանում․ ճակատ-ճակատի բախվել են Honda-ն և Volkswagen-ը․ 10 վիրավորներից 3-ը երեխաներ ե Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին Արարատի մարզում ГАЗ 3102-ը մխրճվել է ЗИЛ բեռնատարի մեջ․ կա վիրավոր Արմեն Սարգսյանը հանդիպել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. ԱԳՆ Երեւան-Գյումրի ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Nissan-ը և Opel-ը․ 4 հոգի հոսպիտալացվել է Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարելու եզակի հնարավորություն ունի. Պոմպեո Երեւանում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ուղիղ) Հայաստանն ու Լիբանանը համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն. Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27 մլն դրամից ավելի գումար․ ոստիկանության նոր բացահայտումը Մսամթերքի խանութի դիմաց ածելիով մի քանի անգամ կտրել է դաստակը

Շորթում կատարելու կասկածանքով լրագրող է բերման ենթարկվել

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այսօր՝ հունիսի 19–ին, շորթում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանին:

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ հունիսի 19-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է Ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի կին լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։

Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։ Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախօրոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։

Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։ Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

website by Sargssyan