328 քա­ղա­ք­նե­րի մեջ՝ 310-րդը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսկ ի՞նչ կա­նի Ռու­սաս­տա­նը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
2 750 000 դրամ, 14 500 ԱՄՆ դոլար և 9000 եվրո. ԱԻ փոխնախարարի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Եթե մտնեք «Հայ­ֆիլ­մի» տա­րածք, հա­վա­տաց­նում եմ՝ «Դլե յա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրա­վում են հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյու­նը և սնուն­դը, վ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
328 քա­ղա­ք­նե­րի մեջ՝ 310-րդը «Բանանց» ֆուտբոլային ակումբը՝ նոր անունով ու նոր լոգոյով Իսկ ի՞նչ կա­նի Ռու­սաս­տա­նը 2 750 000 դրամ, 14 500 ԱՄՆ դոլար և 9000 եվրո. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ» «Եթե մտնեք «Հայ­ֆիլ­մի» տա­րածք, հա­վա­տաց­նում եմ՝ «Դլե յա­մա­նի» երաժշ­տու­թյու­նը կսկսի հնչել ձեր ականջ­նե­րում» Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Գրա­վում են հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյու­նը և սնուն­դը, վանում են են­թա­կա­ռուց­վածք­նե­րը Բա­բա­յա­նը նա­խան­ձե­լի վի­ճա­կում չէ Հայտարարված թվերը իրականության հետ որևէ աղերս չունեն Եր­կու ցու­ցա­նիշ, որ տնտե­սու­թյունն էա­պես փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն կտան Գ.Ծառուկյանն ընդունել է Թումանյանի թոռնուհուն և Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգմանին Հնձում եք այն, ինչ ցա­նել եք. կլի­նե՞ն նոր «իջև­ան­ներ» Փա­շի­նյա­նը հա­կա­սում է ինքն իրեն և նա­հան­ջում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

Հունիսի 19-ին Վաշինգտոնում կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը և այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է գլոբալ և տարածաշրջանային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը նպաստող ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի խթանման կարևորությունը:

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակին, այս առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման և մոտեցումներին, ինչպես նաև հունիսի 20-ին կայանալիք հանդիպման օրակարգում Հայաստանի գերակայություններին:

website by Sargssyan