2 750 000 դրամ, 14 500 ԱՄՆ դոլար և 9000 եվրո. ԱԻ փոխնախարարի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Եթե մտնեք «Հայ­ֆիլ­մի» տա­րածք, հա­վա­տաց­նում եմ՝ «Դլե յա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրա­վում են հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյու­նը և սնուն­դը, վ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Եր­կու ցու­ցա­նիշ, որ տնտե­սու­թյունն էա­պես փո­խե­լու հնա­ր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հնձում եք այն, ինչ ցա­նել եք. կլի­նե՞ն նոր «իջև­ան­ներ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
2 750 000 դրամ, 14 500 ԱՄՆ դոլար և 9000 եվրո. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ» «Եթե մտնեք «Հայ­ֆիլ­մի» տա­րածք, հա­վա­տաց­նում եմ՝ «Դլե յա­մա­նի» երաժշ­տու­թյու­նը կսկսի հնչել ձեր ականջ­նե­րում» Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Գրա­վում են հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյու­նը և սնուն­դը, վանում են են­թա­կա­ռուց­վածք­նե­րը Բա­բա­յա­նը նա­խան­ձե­լի վի­ճա­կում չէ Հայտարարված թվերը իրականության հետ որևէ աղերս չունեն Եր­կու ցու­ցա­նիշ, որ տնտե­սու­թյունն էա­պես փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն կտան Գ.Ծառուկյանն ընդունել է Թումանյանի թոռնուհուն և Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգմանին Հնձում եք այն, ինչ ցա­նել եք. կլի­նե՞ն նոր «իջև­ան­ներ» Փա­շի­նյա­նը հա­կա­սում է ինքն իրեն և նա­հան­ջում «Կա որո­շում­ներ ըն­դու­նե­լու և այդ որո­շում­ներն իրա­կա­նաց­նե­լու ճգնա­ժամ» ՀՀ տարածքում կգրանցվի բացառիկ բարձր ջերմային ֆոն, ջերմաստիճանը որոշ մարզերոմ կհասնի մինչև +42 աստիճան. Գագիկ Սուրենյան «Օրինակելիներն» ու իրենք իրենց վրա աշխատելու կարիք ունեցողները. Փաշինյանը կարգադրել է

14-ամյա պատանին կասկածվում է 20-ամյա երիտասարդին դանակահարելու մեջ. նա արդեն ցուցմունք է տվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը:

2019 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 14:25-ին, Էրեբունի ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1998 թվականին ծնված երիտասարդ՝ կրծքավանդակի, աջ աճուկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքեր ախտորոշմամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ, ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ: 20-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Ըստ Էրեբունի ԲԿ-ի կողմից տրված տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որի վրա առկա են են եղել արնանման հեղուկի հետքեր, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է  Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված  2005թ.: Վերջինս հայտնաբերվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

website by Sargssyan