2 750 000 դրամ, 14 500 ԱՄՆ դոլար և 9000 եվրո. ԱԻ փոխնախարարի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Եթե մտնեք «Հայ­ֆիլ­մի» տա­րածք, հա­վա­տաց­նում եմ՝ «Դլե յա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրա­վում են հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյու­նը և սնուն­դը, վ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Եր­կու ցու­ցա­նիշ, որ տնտե­սու­թյունն էա­պես փո­խե­լու հնա­ր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հնձում եք այն, ինչ ցա­նել եք. կլի­նե՞ն նոր «իջև­ան­ներ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
2 750 000 դրամ, 14 500 ԱՄՆ դոլար և 9000 եվրո. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ» «Եթե մտնեք «Հայ­ֆիլ­մի» տա­րածք, հա­վա­տաց­նում եմ՝ «Դլե յա­մա­նի» երաժշ­տու­թյու­նը կսկսի հնչել ձեր ականջ­նե­րում» Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Գրա­վում են հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյու­նը և սնուն­դը, վանում են են­թա­կա­ռուց­վածք­նե­րը Բա­բա­յա­նը նա­խան­ձե­լի վի­ճա­կում չէ Հայտարարված թվերը իրականության հետ որևէ աղերս չունեն Եր­կու ցու­ցա­նիշ, որ տնտե­սու­թյունն էա­պես փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն կտան Գ.Ծառուկյանն ընդունել է Թումանյանի թոռնուհուն և Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգմանին Հնձում եք այն, ինչ ցա­նել եք. կլի­նե՞ն նոր «իջև­ան­ներ» Փա­շի­նյա­նը հա­կա­սում է ինքն իրեն և նա­հան­ջում «Կա որո­շում­ներ ըն­դու­նե­լու և այդ որո­շում­ներն իրա­կա­նաց­նե­լու ճգնա­ժամ» ՀՀ տարածքում կգրանցվի բացառիկ բարձր ջերմային ֆոն, ջերմաստիճանը որոշ մարզերոմ կհասնի մինչև +42 աստիճան. Գագիկ Սուրենյան «Օրինակելիներն» ու իրենք իրենց վրա աշխատելու կարիք ունեցողները. Փաշինյանը կարգադրել է

Տավուշում կիրականացվեն նորարարական գյուղատնտեսական նախագծեր. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի Օ-Դը-Սենի նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Իզաբել Կոլերին, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Միշել Պազումյանը և այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

 

Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ջերմորեն ողջունելով Օ-Դը-Սենից ժամանած պատվիրակությանը՝ փոխնախարար Տերտերյանը գոհունակություն է հայտնել միջտարածաշրջանային ու տեղական հարթությունում հայ-ֆրանսիական բավականին ընդարձակ համագործակցության մակարդակից, միաժամանակ ընդգծել, որ Տավուշի մարզում երկու երկրների փոխգործակցությամբ արձանագրված ձեռքբերումները ապակենտրոնացված ցանցային հարաբերությունների խորացման համար մեծ հեռանկարներ են խոստանում։ «Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացումը հայ իրականության մեջ իր ուրույն ձեռագիրն է թողել, որի շնորհիվ բարեկամ Ֆրանսիայի ներկայությունը Տավուշի մարզում գնալով ավելի շատ է զգացվում»,- ասել է փոխնախարարը։

Դեսպան Ջոնաթան Լաքոտն իր հերթին նկատել է, որ ՀՀ Տավուշի մարզում հայ-ֆրանսիական համատեղ ծրագիրը ամենաերկարատև և արդյունավետ ապակենտրոնացված փոխգործակցության օրինակն է։ Նա նաև նկատել է, որ պետությունների միջև ձևավորված միջտարածաշրջանային սերտ կապերն առանցքային կարևորություն ունեն Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքական երկխոսության օրակարգում։

 

Օ-Դը-Սենի նահանգային խորհրդի ներկայացուցիրչները ևս բարձր են գնահատել Տավուշում իրականացվող ծրագրի արդյունքները և պատրաստակամություն հայտնել ընդարձակել համագործակցությունը մարզում անասնաբուծական ֆերմաների ստեղծման և ագրոդպրոցի հիմնման ուղղություններով։

Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև՝ Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացման վերաբերյալ։ Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը՝ Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացման համար: Ծրագրի համաձայն Տավուշի մարզում նախատեսվում է ստեղծել նորարարական անասնաբուծական ֆերմաներ, իսկ մարզի Լուսաձոր համայնքում հիմնել ագրոդպրոց։

website by Sargssyan