Վրաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ռուս պատգամավորների վրա հարձակումից հետո (լուսանկարներ, տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թբիլիսիում և Բաթումում բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Պատգամավորը բացել է միջոցառումը՝ վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռին նստած: Դա առաջացրել է դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը:
Ռուսական պատվիրակությանը դուրս են բերել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և ուղեկցել են միկրոավտոբուսի մոտ, իսկ ցուցարարները նրանց ուղղությամբ շշեր են նետել և փորձել են ջուր լցնել նրանց վրա:
Դրանից հետո բողոքի ակցիան սկսվել է հյուրանոցի մոտ, որտեղ տեղավորվել է ռուսական պատվիրակությունը: Հավաքվածները Գավրիլովից պահանջել են ներողություն խնդրել:
Երեկոյան բողոքի ակցիան, որին հազարավոր մարդիկ էին հավաքվել, շարունակվել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի առաջ:
Տեսանյութը՝ այստեղ: