ԵՄ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ը խստացրել է հռետորաբանությունը Կիպրոսում նավթի ու գազի «ապօրինի» հորատման պատճառով, ինչն ավելացրել է Անկարայի դեմ պատժամիջոցների հավանականությունը, տեղեկացնում է AFP-ն։
ԵՄ 28 առաջնորդներ, որոնք հավաքվել են Բրյուսելի գագաթաժողովում, «ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան դեռ չի պատասխանել ԵՄ բազմակի կոչերին՝ դադարեցնելու այդ գործունեությունը»։
Ավելի վաղ ԵՄ երկրները Եվրահանձնաժողովի առջեւ հարց էին բարձրացրել «համապատասխան միջոցներ» պատրաստել։ Հինգշաբթի ԵՄ-ը չի բացառել, որ պատժամիջոցներ կմտցնի հորատման հետ կապ ունեցող առանձին անձանց եւ ընկերությունների հանդեպ։
«ԵՄ-ը կշարունակի ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ պատրաստ է պատասխանել համապատասխանաբար եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ»։
Նախօրեին Անկարան երկրորդ նավն է ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի՝ հորատումը շարունակելու համար։