Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վրաստանում ընդդիմությունը 3 պահանջ է ներկայացրել իշխանություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն իշխանություններին ուղղված երեք հիմնական պահանջ են հնչեցրել և բնակչությանը կոչ են արել միանալ խորհրդրանի շենքի մոտ անցկացվելիք ակցիային, որը մեկնարկել է 19:00-ին: 

Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, իրենց պահանջները հայտնել են «Միասնական ազգային շարժում», «Վրաստանի Հանրապետական կուսակցություն», «Հանուն նոր Վրաստանի» և «Ժողովրդա-դեմոկրատական» ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ճեպազրույցի ժամանակ:

Նրանց առաջին պահանջը երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն է, երկրորդը՝ ձերբակալված քաղաքացիների ազատ արձակումը:

«Գախարիայի հրաժարականի պահանջն ուժի մեջ է մնում: Գախարիան անպայման պետք է հեռանա: Անօրինական ձերբակալությունների առնչությամբ քրեական հետաքննություն սկսել, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել անօրինաբար ձերբակալված մեր համաքաղաքացիներին»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության քարտուղար Թամար Կորձայան:

Ընդդիմության երրորդ պահանջը կառավարության հետ բանակցություններ սկսելն է Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար:

 


Հիշեցնենք, որ նախօրեին շուրջ 7000 մարդու մասնակցությամբ ցույցեր են տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում, որոնց մասնակիցները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը: Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է ցրել հատուկջոկատայինների օգնությամբ, որոնք ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարների և նրանց միջև բախումների հետևանքով 240 մարդ տուժել է: Բախումների ժամանակ 305 մարդ բերման է ենթարկվել:

Այսօր ավելի վաղ հրաժարական ներկայացնելու մասին հայտարարել էին վրաց խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն և Թբիլիսիում նախօրեին մեկնարկած Ուղղափառության միջազգային միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպիչ Զաքարիա Կուցնաշվիլին:

Բողոքի զանգվածային ակցիայի պատճառ են դարձել վեհաժողովի ժամանակ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գործողությունները, որը վեհաժողովի նիստը բացել է վրաց խորհրդարանի խոսնակի աթոռին նստած: Խորհրդարանի առաջ հավաքված ցուցարարները նախօրեին փորձել են հարձակվել ռուսական պատվիրակության անդամների վրա, որոնք հեռանալիս են եղել միջադեպից հետո:

 

 

Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում