Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ կարձակվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագա... ԲԼՈԳ
Երևան, 17.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ Հարությունյան Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան «Մանրուք է». «Իմ քայլի» պատգամավորները խուսափում են գնահատական տալ Վանեցյանի հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին իրենց պաշտպանյալին գրավով ազատելու մասին (ուղիղ) Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Եթե այդքան սիրում ես իջեւանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (ուղիղ) Վանեցյանի հրաժարականի մեջ կա գեոպոլիտիկա. Փաշինյանի ուղեղում եփվում է կտրուկ փոփոխության նախագիծ. Աշոտյան Մխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ կարձակվի

Վա­հե Գրի­գո­րյա­նի «երև­ա­կա­յա­կան» հե­ղա­փո­խու­թյու­նը

Մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը նախօրեին Ազգային ժողովում երդվելիս հայտարարել է, թե Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով

Նրա խոսքով, Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, այլ խոսքով՝ սահմանադրական ինչոր դրույթներ հիշատակելով՝ Գրիգորյանը կասկածի տակ է դրել ՍԴ մյուս անդամների, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լեգիտիմությունը։

Գրիգորյանի հայտարարությունն աննախադեպ է ու, կարելի է ասել, վտանգավոր նախադրյալներ է ստեղծում, որը երկիրը կարող է ներքաշել իրավական քաոսի մեջ։ Նախ՝ սկսենք նրանից, որ երդման ֆորմալ արարողությունը չի ենթադրում նման էպատաժային հայտարարության հրապարակում, որը ոչ միայն արժեզրկում է օրեր առաջ խորհրդարանի կատարած ընտրությունը, այլ նաև հարվածում է պետական ինստիտուտների հեղինակությանը։

Հետաքրքիր է, որ ՍԴ մյուս դատավորների լեգիտիմությունը կասկածի տակ է դնում նորընտիր դատավորը, որի լեգիտիմության հարցում մի շարք պատգամավորներ առնվազն վերապահումներ են ներկայացրել։

Համենայն դեպս, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը տարընթերցումների տեղիք է տալիս, ու այնքան էլ ակնհայտ չէ՝ արդյոք Գրիգորյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու իրավունք ունե՞ր, թե՞ ոչ։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Վահե Գրիգորյանը սուբյեկտիվ գանահատական է տալիս սահմանադրական դրույթներին, ու չի գտնվել գեթ մեկ սահամանադրագետ, որը պաշտպանի նրա էպատաժային թեզը։ Պաշտպանողները, 1-2 բացառությամբ, առավելապես այն մարդիկ են, որոնք իրավաբանությունից հեռու են միլիոնավոր կիլոմետրերով: Ուշագրավ է, որ այս դաշտում ծայրահեղ ակտիվ են մոլի «լևոնտերպետրոսյանականի» համբավ ունեցողները, ինչը զարմանալի չէ: Ի դեպ, նույն համառությամբ ժամանակին Վահե Գրիգորյանը ոչ լեգիտիմ էր համարում նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրումը, սակայն մասնագիտական միջավայրում մենակ մնաց իր պնդումների մեջ։

Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ Վահե Գրիգորյանի պնդումներն ունեն իրավական հիմք, ապա առնվազն կոռեկտ չէ, որ դրանք հնչեցվում են նրա կողմից։ Եթե ՍԴ-ն կամ նրա անդամների զգալի մասն ունեն լեգիտիմության խնդիր, ապա ճգնաժամին պետք է անդրադառնա խորհրդարանը՝ ստեղծված իրավիճակին տալով իրավա-քաղաքական լուծումներ։

Վահե Գրիգորյանը, մասնագետների կարծիքով, ըստ էության, ինքնիրավչություն է արել՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելով։ Այլ խոսքով՝ եթե անգամ ՍԴ բոլոր անդամները լեգիտիմ չեն, ապա դա հիմք չէ, որ Գրիգորյանն ինքն իրեն Բարձր դատարանի նախագահ հռչակի։ Սա ինքնիրավչություն է, որը ոչ միայն քաղաքական գնահատականի է արժանի, այլ քաղաքակիթ երկրներում կարող է ունենալ անգամ իրավական հետևանքներ։

Սակայն տարակուսելի է, որ խորհրդարանական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ ոչ միայն արդարացնում են Վահե Գրիգորյանի նման պահվածքը, այլ նաև սատարում են նրան քաղաքական հարթության վրա՝ բացահայտելով իշխանության մտադրությունը։

«Չեմ կարծում, որ Վահե Գրիգորյանը համոզելու խնդիր ունի Հրայր Թովմասյանին: Ուղղակի իմ մոտեցումը այն է, որ Հրայր Թովմասյանը, լսելով Վահե Գրիգորյանի ելույթը, պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա, որովհետև ինքը հասկացավ, որ ինքը այլևս Սահմանադրական դատարանի նախագահ չէ»,- ասել է խորհրդարանի իրավաբան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը

Ակնհայտ է, որ իշխանությունը մտադիր է ՍԴ-ում կիրառել նույն սցենարը, ինչին ականատես եղանք ԲԴԽ-ում։ Քաղաքական ու բարոյական ճնշումների միջավայր է ստեղծվում՝ ՍԴ անդամների հրաժարականներին հասնելու ու Վահե Գրիգորյանին դատարանի նախագահ կարգելու համար։

Դատական ռեֆորմի գործընթացն ի սկզբանե ականապատվում է, ինչը իրավական «բեսպրեդելի» ու քաոսի տանող ամենակարճ ճանապարհն է։ Ու ամենացավալին այն է, որ այս քաղաքականությունը խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից՝ ձևավորելով նախադեպեր, որոնք կարող են սահմանադրական ճգնաժամի պատճառ դառնալ։

Եթե դատական ռեֆորմն ուղեկցվելու է նման ճանապարհով՝ անտեսելով օրենքը, հիմքում դնելով ստիպողականությունն ու զոռբայությունը, ապա դրան չի լինելու ոչ միայն միջազգային, այլ նաև մեր հասարակության բանական մասի աջակցությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

website by Sargssyan