ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մար­դա­տար գնաց­քի շո­գե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ար­դյոք դուք ունե՞ք հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյան... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մար­դա­տար գնաց­քի շո­գե­քար­շը, չկա­րո­ղա­նա­լով ար­գե­լա­կել, ճեղ­քել է եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նի պա­տը և ըն­կել փո­ղոց Ար­դյոք դուք ունե՞ք հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյուն «Թաքունը վիրավորական է». Գ.Ծառուկյանը դատապարտում է նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյանին Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը «Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հա­մար» Նոր նախագծում կա՞ն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան իրա­վի­ճա­կի նա­խադ­րյալ­ներ Այնքան էլ ուրախալի չէ պատկերը, որը ուսուցիչները և աշակերտները կտեսնեն ԱԺ-ում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ) «Այս մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը կրկին չկա» «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվա իշխանություններն են». Շարմազանով Ին­տեր­նե­տա­յին ոլոր­տում վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­մի ներդ­րու­մը հա­կա­սում է հան­րա­յին շա­հե­րին Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը «Ան­թա­քույց քվա­զի­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը ոչ մի­այն չեն լու­ծում կու­տակ­ված խնդիր­նե­րը, այ­լև դրանք ավե­լի խո­ցե­լի են դարձ­նում» ՀԱԿ-ը շահագրգիռ է, իսկ իրավաբաններն այլ կարծիք ունեն Եվրանեսթը կարևոր չէ, այլ հարց է շախմատը Գև­որգ Կոս­տա­նյա­նը Մոսկ­վա­յում հանդիպել է ՌԴ գլխա­վոր դա­տա­խա­զին Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է ЗИЛ-ին. կա տուժած Կլոպն Անգլիայում չի հաղթել միայն Սուլշերին

Չէ՞ որ քա­ղա­քը գյու­ղով է ապ­րում. դժվար ճա­նա­պարհ­ներ, աշ­խա­տա­սեր մար­դիկ ու բա­զում խնդիր­ներ

Հեռու դատական, քաղաքական գործընթացներից ու մոտ հողին՝ գյուղում ապրող բնակիչն այսօր ապրում է իր հոգսերով ու ցավով խոսում «գյուղացին չի ուզում աշխատի» թեզի մասին: Օրերս առիթ ունեցանք այցելելու Վայոց ձորի մի քանի համայնքներ ու գյուղեր: Գյուղերը տարբեր էին՝ հոգսերն ու խնդիրները՝ գրեթե նույնը:

«Ո՞նց չենք ուզում աշխատենք, ամբողջ օրն աշխատում ենք, մեր աշխատանքը ոչ ոք չի անում: Ես ժամը հինգից մինչև ուշ գիշեր եմ աշխատում»,-ասում է Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ գյուղում ապրող բնակիչներից մեկը: Նույն գյուղի բնակիչ, ուսուցչուհի Սիրուն Մելքոնյանի ձեռքին էլ բահ էր՝ այդ պահին իր փոքրիկ հողն էր մշակում:

«Գյուղում դժվար է: Գյուղը կտրված է քաղաքից: Գյուղացին չի կարողանում իրացնել իր ապրուստի միջոցը: Դժվարանում է, բայց սիրում է գյուղը, որովհետև գյուղում ենք ծնվել: Բարեկեցիկ ապրել ուզում ենք, բայց դրա համար շատ բաներ են պետք»,-ասում է նա ու հավելում՝ հողամասը պարզապես ընտանիքի համար է, ստացած բերքը չի վաճառում:

 

«Գյուղը կտրված է նաև բերքը իրացնելու տեսանկյունից: Պետք է տեղափոխես քաղաք, իսկ քաղաք տեղափոխելու համար նույնպես միջոցներ են պետք: Գյուղացին կկարողանա՞ շուկայում տեղ գտնել, իրացնել իր ապրանքը: Խնձորի այգիներ ունենք, միրգը չենք կարողանում իրացնել, մշակում ենք, բայց թափում»,-նշում է նա՝ ընդգծելով, որ արտադրությունների, գործարանների կարիք կա:

«Մարդը չի կարող իր 50, 60 հազար դրամ աշխատավարձով ապրել և դրանով պահել իր ընտանիքը, գյուղում դժվար է: Մեր երիտասարդները շատ են սիրում գյուղը, բայց չեն կարող իրենց ընտանիքը գյուղում պահել: Երիտասարդին ձգող ու կապող օղակ չկա, մանկապարտեզ է պետք, մշակութային տուն է պետք: Այսօր հրաշալի երիտասարդներ ունենք, բայց իրենք գնում են արտերկիր, ինչը ցավալի է:

Իսկ պանդխտությունը չարիք է յուրաքանչյուր ընտանիքի համար: Շատ բաներ կան, որոնք խանգարում են, որ երիտասարդությունը կապվի գյուղին»,ասում է նա ու նշում՝ իրենց գյուղում աշխատասեր ժողովուրդ է ապրում:

«Քարագլխեցին աշխատասեր է, կարելի է ասել՝ քարից հաց քամող»,-ասում է նա ու ցույց տալիս տարիներ շարունակ չգործող ձեռնոցների գործարանը, որն այսօր ներդրումների դեպքում կարող է եկամտի աղբյուր դառնալ:

«Պետք է մտածել, թե գյուղացուն ինչո՞վ կարելի է աջակցել, որ գյուղացին էլ կարողանա ոտքի կանգնել: Չէ՞ որ քաղաքը գյուղով է ապրում»,-շեշտեց ուսուցչուհին:

Գյուղով ապրելու ազդանշանը րոպեներ անց երթուղայինի ազդանշանով փոխարինվեց. հաջորդ գյուղ՝ Վարդահովիտ ուղևորվելու ժամանակն էր: Մինչ այդ՝ Վարդահովիտի մասին լեգենդներ էինք լսել. ասում են՝ մարդիկ այստեղ արջերի ու իր քոթոթների համար կեր են սարքում, որ գան ու բերքի փոխարեն կերն ուտեն:

Հետո պարզվեց՝ պատմությունը լեգենդ չէ, այլ իրականություն, որովհետև այստեղ շատերն են այդպես վարվում: Երևույթը տեղի բնակիչների համար զարմանալի չէ այնքան, որ մարզում անգամ կատակում են՝ ասելով, որ արջերն ու մարդիկ իրար հարմարվել են: «Արջեր, բեզոարյան այծեր, լուսան»,«Փաստի» հետ զրույցում Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Գևորգյանը թվարկում է այն կենդանատեսակների անունները, որոնց կարելի է հանդիպել գյուղում:

Անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է բնակչության հիմնական զբաղմունքը, բայց բնակչությունը քիչ է:

Սամվել Գևորգյանի խոսքով, գյուղի հիմնական խնդիրը ճանապարհն է. «Այն վերանորոգելու ծրագիր կա, Համաշխարհային բանկից են եկել, նայել ու դրական եզրակացություն են տվել: Հիմա քննարկման փուլում է, Աստված գիտի՝ ինչ կլինի: Ճանապարհի ծրագրի հետ կապված բոլոր կառույցներին դիմել ենք, նաև մարզպետարանն է ներկայացրել կառավարությանը, բայց թե ինչ ընթացքի մեջ է՝ չգիտենք»: Գյուղում այլ խնդիրներ էլ կան. «Գյուղում տրանսպորտը չի աշխատում, գյուղը նաև գազաֆիկացված չէ՝ այստեղ դեռ փայտի վառարան են վառում: Բայց մեր հիմնական խնդիրը ճանապարհն է, ճանապարհ լինի՝ տրանսպորտ էլ կաշխատի: Պայքարում ենք, վիճաբանում ենք, «մարշուտնին» բերում ենք, բայց երկու անգամ գալիս է, երրորդ անգամ չի գալիս, չնայած մեր պահանջն այն է, որ շաբաթական մի օր գա»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan