Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:


 

ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ

«ՓԱ՛ՌՔ ՏՎԻՆՔ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՄԵՐ ԳՈՐԾԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱ՛ՄԲ ՊՍԱԿԵՐ ԷՐ»

Այս խոսքերն ասում է Անդրանիկը, երբ պատմում է Սերոբ Աղբյուրին նենգությամբ թունավորող, ապա արդեն թույնից մահամերձ հերոսին գլխատող Պշարե Խալիլին պատժելու մասին: Անդրանիկն իր վրեժը լուծելուց առաջ Պշարե Խալիլին արդար դատ արեց. «Դո՞ւն էիր, որ Սերոբ փաշան սպանեցիր ու անոր գլուխը ձողի մը վրա անցուցիր և Մուշի ու Բիթլիսի հրապարակներուն վրա ցույց տվիր: Դո՞ւն էիր, որ Ալի փաշայի հետ Սպաղանք գյուղից քսանյոթը կին և երեխաներ, Տեր Պետրոս քահանային սպանելե ետք, Ռէիս Մակարի տան մեջ լցնելով այրել տվիր: Դո՞ւն էիր, որ Հեթիկ գյուղի վրա հարձակեցար: Դուն Սերոբ Աղբյուրին գլուխը մեռա՛ծ ատեն կտրեցիր... »: Եվ երբ Անդրանիկն ու իր խումբը Խալիլի գլուխն առած հասնում են Կելիեկյուղյան գյուղը, ուր Սերոբ Աղբյուրն էր նահատակվել, այստեղ իջևանում են ծերունի Մակարի տանը: Մռայլ է Մակարը, չիբուխն է ծխում: Եվ ֆիդայիներից հաճախ լսած լինելով, որ Աստվա՛ծ կա, Արդարությո՛ւն կա, Երկի՛նք կա, Խալիլի վերաբերյալ հարցնում է. 

-Այդ անօրե՛ն, անաստվա՛ծ գազանին ընելիքը չմնաց: Կսեք թե Աստվա՛ծ կա, Արդարությո՛ւն կա, Երկի՛նք կա: Ո՞ւր է այդ Աստվածը, ինչո՞ւ չպատժեց այդ գազանը, երբ Տեր Պետրոսի վրա ձեռք վերցուցին:

-Ափո՛, -պատասխանում է Անդրանիկը,

-Աստված օր մը չարագործ գազանը կպատժե՛:

Ապա նրա նշանով Հարությունը պարկը շուռ է տալիս և հրեշի գլուխը գլորվում է ծերունու ոտքերի մոտ: Ափոն, ճանաչելով հրեշի դեմքը, ուրախությամբ համբուրում է ֆիդայիներին, ապա հրամայում, որպես գոհությո՛ւն Աստծուն, ոչխար մորթեն: Իսկ հաջորդ օրը Ափո Մակարի թոռները մինչև իրիկուն Խալիլի գլխով գնդակ էին խաղում:

Հրեշին այն աշխարհն ուղարկելու պահից իսկ, Անդրանիկը, որ տարիներ ի վեր ծանրապես տառապում էր հոդացավերից և ընկերներին ու մահակին հենվելով էր պատժելու վայրն հասել, հանկարծ մահակը մի կողմ նետեց և վկայեց, որ ամբողջությա՛մբ բժշկվել է: 

Եվ արդարադա՛տ Աստված իր այս զավակին ակնթարթորե՛ն բժշկելով, այդպես արտահայտեց իր բարեհաճությունը Անդրանիկի ու նրա Աստվածաշնչյան ազգային ազատագրական ծրագրերի նկատմամբ:

ԱՆԴՐԱՆԻԿԸ՝ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏ

Ֆիդայիներից ոմանք Սերոբ Աղբյուրի փոխարեն ուզում են Սեբաստացի Մուրադին ընտրել հայդուկապետ: Մուրադը մերժում է՝ ասելով

-Անդրանի՛կն է այդ առաջնորդը. և եթե անգամ նա մեռած լինի, իր դիա՛կը մեր դրոշի հետ պետք է տարվի մեր առջևեն՝ դեպի կռի՛վ և ազատությո՛ւն:

Իսկ հետո, երբ Մուրադին հարցնում են, թե ինչո՞ւ էր հատկապես Անդրանիկին ընտրում, պատասխանում է.

-Ճա՛նըմ, հա՛մ քաջ է, հա՛մ խելացի... Անդրանիկը սուր աչք ունի, մենք չունենք... սար ու ձորով կանցնինք խմբով, հրացաններն ուսերիս ու ամեն մեկս իր ճամփան կքալե, իսկ Անդրանիկը՝ ամենքի՛ս ճամփան, մենք անհոգ կերթանք, ան կտեսնի՛ ու կդիտի՛, կպրպտի՛ ամեն քար ու դար, ամե՛ն ժայռ ու բլրակ, մացա՛ռ ու պուրակ: Ոչի՛նչ չի վրիպի նրա տեսողությունից: Եվ ինչ որ մի անգամ տեսավ, էլ երբե՛ք չի մոռնա: Թե նույն ճամփով ետ գալու լինինք կռվով ու նահանջով, նա հրաշալի՛ գիտի, թե մինչև ուր պիտի քաշվինք՝ այսինչ բլրին, քարին, սարին, ժայռին, դարին հանդիպելու համար: Հետո նա գիտե աննմա՛ն դիրք բռնել թշնամու դեմ և մի անգամ, որ նա մեր տեղերը որոշեց կռվից առաջ, այն ժայռի տակ, այս բլրի ետև, այն պուրակի ծոցում, ապա մենք վստա՛հ ենք, որ դա լավագո՛ւյնն է: Արդարև, նա երբե՛ք չի սխալվում, ամբողջ օրը կռիվ կանենք և մեր դիրքերը միշտ լավագո՛ւյնը կմնան: Անդրանիկի հրամանի տակ կռվիլը խա՛ղ է ու պար: 

Այո՛, նման մեկը լինելու համար հարկ էր Սո՛ւրբ Հոգու շնորհներով զինված լինել, սո՛ւրբ սիրտ պիտի ունենալ, սո՛ւրբ Զորավար լինել, որ է՛ր՝ Անդրանի՛կ Զորավարը:

«ԲՈԼՈՐ ԴԱՏԵՐԸ ԱՆԿՈՂՄՆԱԿԱ՛Լ ԿԵՐՊՈՎ ՆԱՅԵՑԵՔ»

Աստվածամատյանից գիտենք, որ դատավորներին Աստվա՛ծ էր կարգում՝ ժողովրդի արժանավորներից. նաև գիտենք, որ ըստ օրենքի, դատավորները նշանակվում են թագավորների կողմից, իսկ թագավորները կարգվում են Աստծո կամքով: Սակայն հայտնի է, որ թագավորները հաճախ են ուրանում իրենց բարձրացնող Աստծուն, նաև որ՝ պաշտոնական դատավորները հաճախ ընկնում են կաշառքի ետևից և անարդար դատեր են վարում՝ բարկացնելով Աստծուն:

Դատավորների անօրինությունների դեմ բողոքները այնքան էին շատացել, որ Անդրանիկը Սասունում կազմեց ժողովրդական դատարաններ, որտեղ դատերն ու բողոքները հայդուկներն էին լուծում: «Բոլոր դատերը անկողմնակա՛լ կերպով նայեցեք» հրահանգել էր Աստվածատուր Անդրանիկը և ինքն առաջինն էր օրինակ ցույց տալիս:

Կծվակ գյուղում մի պառավ կին դիմել էր Անդրանիկին և գանգատվել, որ իր միակ կովը գողացել են, բայց չգիտի, թե ով է հանցագործը: Անդրանիկը գյուղապետին առաջարկում է գյուղի բնակիչներից հավաքել 30 փութ ցորեն և իբրև կովի գին տալ տուժածին: Գյուղապետը ընդդիմանում է, իբրև թե՝ գյուղացիների շահերից ելնելով:

Աստծու հայտնության Հոգով լցված պայծառատես Անդրանիկը հրամայում է միայն գյուղապետի տունը խուզարկել: Հենց այնտեղից էլ գտնում են գողացած կովի կաշին: 

Գյուղապետը, որ մի գող ու ագահ մարդ էր, 60 փութ ցորեն է խոստանում տուժածին, միայն թե իր հանցանքը հայտնի չդարձվի: Սակայն Անդրանիկը, բացի տուգանքից՝ մերկացնում է գյուղապետի պաշտոնը անօրենացնող այս կռապաշտ առնետին:

Մի աղջիկ Սասնա լեռներից, մի հուժկո՛ւ, գիրո՛ւկ աղջիկ, որ ամեն ձեռքով կարող էր մի ոչխար բռնել ու օդ հանել, դիմում է Անդրանիկի դատին.

-Ես այդ տղային չեմ առնի՜, - արտասվում էր աղջիկը:

-Ո՞ր տղուն,- հետաքրքրվում է Անդրանիկը:

-Էն չոփուր Ավոն:

-Որ չե՛ս առներ, չե՛ս առներ, ինչո՞ւ կուլաս:

-Երկու օր է ետիս է ինկել, որ փախցնեն:

Անդրանիկի հրամանով բերում են Չոփուրին, որ շատ տգեղ մի երիտասարդ էր:

-Ինչո՞ւ ինկեր ես այդ աղջկա ետին,- հարցնում է Անդրանիկը:

-Ինչո՞ւ չիյնամ,- պատասխանում է սասունցին,- ես էլ բոյով, բուսաթով երիտասարդ եմ:

-Գացե՛ք Մուրադի քովի հայելին բերե՛ք, հրամայում է Անդրանիկը:

Խեղճ Չոփուրը, որ ո՛չ հայելի էր տեսել և ո՛չ էլ իր դեմքը հայելու մեջ, այժմ իր դեմքը տեսնելով, հիասթափվում է ինքն իր «գեղեցկությունից» և խոստանում այլև՛ս այդ աղջկա հետևից չընկնել:

ՍԱՐԳԻՍ ԿԱՐԵՅԱՆ

 

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՈՐՍ

Կանաչ տափարակում

մենք էլի խաղում ենք ձիով,

որսի բազեներ տանում

մեր ձեռքերի վրա

և Արաքսի ափին,

ավազուտների մեջ

փո՜ղ ենք փչում,

եղջերվին կանչում

ջրի ափ:

Եղջերուն ի՜նչ, պայազատնե՛ր,

քշենք գնանք աղջիկ փախցնենք,

և տեսեք իմ շիկափոկ պարանն

ինչպե՜ս եմ նետում,

գցում օրիորդի մեջքը

և փափուկ ցավեցնելով՝

թռցնում-բերում

քաղաքը իմ`

Վանա լճի ափից,

Մասիսի կողերով,

Էրեբունի բլրով`

Կոնդ, Էկմալ յան փողոց,

թիվ 1:

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ

Առավոտ է էլի Վարդավառի,

ծխանի ծուխ է ելնում,

եղջերուն է հանգիստ

եղեգնի տերև ուտում

Արաքսի ափին,

շամբուտում:

Պայազատներ, չխփեք,

իմ արևը թաղեք, չխփեք,

ձեր նետերը դրեք

ձեր կապարճները,

այսօր կարմիր եմ հագել,

խփված եղջերվի տեղ

կարմիր եմ հագել,

տեսեք նորափեսա

թագավո՜ր եմ արդեն:

Ճերմակ նժույգով եկել եմ,

ահա եկել եմ, դարպասեցիներ,

համարձակ եկել եմ

կռելու- կոփելու ձեր դուռը,

հյուսն Հրանտից

աղջիկ ուզելու,-

ահա գուսաններ եմ կարգել,

որ զիլ ձայնով երգեն

գյուղի ամեն տանիքից,

ահա թռչուններ եմ արձակել,

որ առատության եղջյուրները բռնեն,

որ ոսկու և մարգարտի անձրև տեղա

հարսնության ժամանակ քո,

փեսայության ժամանակ իմ…

ԱՐԱՔՍ

Արաքսը հոսում է

մեր բոլորի դռներից,

պատուհաններից ներս,

գիշեր-ցերեկ,

բաց են թե փակ,

Արաքսը հոսում է ներս:

Մեր աչքերը նրա համար ջրհոր են,

մեր սրտերը նրա համար` ջրավազան,

նա խաղ է բռնում մեր ձեռքերի հետ,

մեր մազերի հետ, մեր

մանկիկների թաթերի,և մեր ազապ աղջիկները

ննջարանում ջրահարս են:

Մեր սենյակը հապա ինչ է` ակվարիում է,

մեր կերածը հապա ինչ է` ջրիմուռ,

Արաքսի բերած մանրիկ ավազ,

և մեր գլխի տակ

Արաքսի բերած փափուկ քար է.

-Մեր սրտերի մոտ, արդեն, Արաքս,

խռիկներ են առաջացել…

-Արաքս, արդեն վաղուց փոխվել,

երկկենցաղ ենք դարձել:

ԵՐԿՐԱՅԻՆ ՀՐԱՎԵՐՔ

Ո՜վ երանելի երեխաներ,

ո՜վ երկրի նոր զավակներ,

եկեք էլի գնանք թթու աղբյուր,

ձեր ճռվողյունով, գեղգեղանքով եկեք,

ձեր հարցերի զամբյուղներով,

սիրո դույլերով եկեք,

և ո՜վ մարգագետնի ծաղիկ,

դե կապտիր ու կարմրիր

ավելի ու ավելի,

դե բա՜ց քո թևերը ավելի ու ավելի:

Երեխաներ, երկաթգծերի

ճամփեքով չգնանք,

երեխաներ, ասֆալտով էլ չգնանք,

գնանք գետի ափով,

խոտերի ու թփերի միջով,

ցատկոտելով ու ոստոստելով գնանք

և երգով ասելով գորտերին

-Ո՜վ չքնաղագեղներ…

Այնտեղ հորթուկն է և գառը,

կարմիր գետաքարն ու

ավազ-շաքարը,

Փոքրիկ Գոռին էլ տանենք,

Տաթևիկին էլ տանենք,

նրանք կբլբլան,

և առվակը կհասկանա նրանց

փափուկ լեզուն,

և հորթուկն ու գառը

իրենց մենակ չեն զգա:

Հաց ու պանիր էլ տանենք,

ո՜վ երեխաներ, հաց ու պանիր էլ տանենք,

ջուրն էլ թթու է,

Օդն էլ` բույրերով լի,

ո՜վ երեխաներ, տանենք,

կտեսնեք, որ հաց ու պանիրը

միայն այնտեղ է հաց ու պանիր

և համով այնպես,

կարծես հենց նոր ենք քաղել

ծառ ու թփից

կամ գուցե թա՜փվել են հենց երկնքից,

ո՜վ երանելի երեխաներ…

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ինչ լավ է, որ աշխարհը փոքր է`

էլի հանդիպեցինք:

Որ աշխարհը մեծ է`

հորինել են նրանք,

որ չեն հանդիպում:

Ինչ լավ է, որ աշխարհը փոքր է,

այս մեծ աշխարհը փոքր է,

ինչպես մի թասում երկու գնդիկ`

էլի հանդիպեցինք:

Գնանք... բայց այնպե՜ս գնանք,

որ աշխարհը հանկարծ չմեծանա,

չմեծանա՜, չմեծանա՜, սիրելի՛ս...

ՏԽՈՒՐ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ

Այս գիշերը լավ է, որ մեծ է,

բայց ինչու՞ են այսօր

աստղերը փուշ-փուշ` ` ոզնի,

մի՞թե,իսկապես, տարածություն է ծնվում

իմ և քո միջև...

Մի՞թե, իսկապես, կաղապարում է մեզ

սառնությունը...

Մի՞թե, իսկապես, քեզ պիտի զանգեմ,

և դու ինձ ասես փուշ-փուշ.

- Չե՞ս տեսնում` օրը էլ զանգ չէ,

չի՜ ղողանջում,

փշածաղի՜կ է...

- Չե՞ս տեսնում` ուղտ չենք,

որ ոչ փուշ-աստղերն են ուտվում

և ոչ էլ քո փուշ-շշուկները...

 

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին