ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒԼԻՍԻ)․ Քրիս­տո­նե­ա­կան եկե­ղե­ցին... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է կա­տար­վում գո­ղա­կան աշ­խար­հում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Toyota Vitz 1.0», 5 000 000 ՀՀ դրամ ու աշխատավարձից գոյացած... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ծանր դա­սե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 17.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Լոռիում 7-ամյա դստերը սպանած 30-ամյա մայրը փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով. նա ձերբակալվել է

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան աղջիկ երեխային:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանի գլխավորությամբ, և հայտնաբերել 7-ամյա աղջիկ երեխայի դիակը՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 30-ամյա կինը ձերբակալվել է՝ 7 տարեկան երեխայի սպանության կասկածանքով:

Պարզվել է նաև, որ երեխայի 30-ամյա մայրը, ով Երևան քաղաքի բնակիչ է, փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, ստացվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 
website by Sargssyan