Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Բա­ցա­սա­կան հե­տև­անք­ներն ավե­լի վնա­սա­կար կա­րող են լի­նել, քան այն շա­հը, որ Հա­յաս­տա­նը կա­րող է կար­ճա­ժամ­կետ ունե­նալ»

ИНТЕРВЬЮ

Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները խափանելուց հետո հարևան երկրում լարվածությունը դեռ պահպանվում է: Արդեն հինգերորդ օրն է, ինչ Թբիլիսիում ցույցեր են, հակառուսական տրամադրություններն ավելի են խորանում, ռուսական կողմից էլ չեն ուշանում պատասխանները: Տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն կունենան Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները, ի՞նչ հետևանքներ և ռիսկեր կան Հայաստանի համար: Խոսելով նշված հարցերի շուրջ՝ վրացագետ Ալիկ Էրոյանցը «Փաստի» հետ զրույցում չի շտապում կտրուկ եզրահանգումներ անելու հարցում, բայց, ինչպես ինքն է նշում, կան հանգամանքներ, որոնք մտահոգիչ են:

«Ռուսական կողմն արդեն բավականին խիստ արձագանքներ, պատասխաններ է հղել դեպի Վրաստան, որոնք մեզ թույլ են տալիս ենթադրել, որ այդ լարվածությունը դեռևս երկար կշարունակվի: ՌԴ-ի կողմից արդեն ամենաբարձր մակարդակով արգելվեց թռիչքների իրականացումը, զբոսաշրջիկներին էվակուացնելու խնդիր դրվեց կառավարության առջև ու կոչ արվեց, որ զբոսաշրջիկները խուսափեն Վրաստան այցելելուց:

Բացի քաղաքական ենթատեքստից, ձևավորվում է նաև տնտեսական ոլորտին առնչվող խնդիր, մինչդեռ վերջին տարիներին Վրաստանը բավականին ակտիվացրել էր տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ավելացել էին առևտրաշրջանառության ծավալները, նաև զբոսաշրջիկների թիվն էր զգալիորեն աճել: Բնականաբար, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով այս ամենը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու Վրաստանի համար: Այլ հարց է, թե իշխանություններն ի՞նչ քայլերի կգնան, որ կարողանան երկրի ներսում խաղաղություն հաստատել և լարվածությունը հանդարտեցնել: Մյուս կողմից էլ հարց է, թե ի՞նչ քայլերի կգնան, որ արտաքին քաղաքական հարաբերություններում փորձեն Ռուսաստանի հետ նորից «լեզու գտնել»»,ասաց վրացագետը՝ հավելելով, որ «լեզու գտնելը» շատ դժվար է լինելու՝ հաշվի առնելով Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հնչած արձագանքները:

«Իրավիճակը մտահոգիչ է և մտահոգիչ է նաև Հայաստանի համար: Մեր երկիրը թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի հետ բավականին բարձր մակարդակի քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի, բացի այդ, գիտենք, թե մեզ համար որքան կարևոր է Վրաստանի տարանցիկությունը: Այնպես որ, ցանկացած լարվածություն, որը կարող է ստեղծվել թե՛ Վրաստանի ներսում և թե՛ Վրաստանի և ՌԴ-ի միջև, մտահոգիչ է մեզ համար և, բնականաբար, ցանկալի է, որ այդ ամենը շուտ կարգավորվի»,-ասաց Ա. Էրոյանցը:

Խոսելով Հայաստանի համար հնարավոր ռիսկերի մասին՝ վրացագետը շեշտեց. 

«Այս պահին, թերևս, վնաս կրելու խնդիր չկա: Բայց եթե հետագայում լարվածությունը սրվի և կողմերի միջև ստեղծվի ավելի բարդ իրավիճակ, ապա դա կարող է անկանխատեսելի հետևանքներ բերել ոչ միայն իրենց, այլև մեզ համար: Հետագա լարվածության սրացումը կարող է խնդիրներ ստեղծել՝ ընդհուպ մինչև տնտեսական համագործակցության շրջանակներում»:

Վրացագետը նշված համատեքստում օրինակ բերեց ՌԴ իշխանությունների՝ դեպի Վրաստան չվերթներն արգելելու որոշումը և «Georgian Airways» ավիաընկերության այն հայտարարությունը, ըստ որի՝ վերջինս իր ուղևորներին առաջարկելու է Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտ չվերթը. «Տեսեք, մի կողմից ասում են, որ սա Հայաստանի համար լավ է, բայց եթե համադրելու լինենք շահերը, այլ եզրահանգման ենք գալիս: Եթե իրադարձությունները նման կերպ զարգանան և խնդիրները չկարգավորվեն, հետագա բացասական հետևանքներն ավելի վնասակար են լինելու, քան այն շահը, որ մենք կարող ենք ունենալ կարճաժամկետ կտրվածքով: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե դա կարող է մեզ այնպիսի շահ բերել, որից մենք կարող ենք ուրախանալ»:

Խոսելով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից առիթն օգտագործելու և Հայաստանի շրջափակումն ուժեղացնելու ռիսկի մասին՝ նա ընդգծեց. «Իհարկե, կարող ենք ենթադրել, որ նման բան իրենց մտքով կարող է անցնել, բայց այդ առումով դեռևս նշաններ չեն երևում»:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դիրքին՝ Ա. Էրոյանցը նկատում է. «Եթե մենք չենք կարողանում մեր ուղղակի ազդեցությունն ունենալ իրենց հարաբերություններում և երկկողմ շփումներում, թեկուզև ինչ-որ կերպ նպաստել, ապա առնվազն պետք է ակտիվ շփումներ ունենանք կողմերի հետ թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական մակարդակներում: Մենք պետք է պահպանենք դրանք, որպեսզի հետագայում առնվազն կանխատեսենք կամ կանխարգելենք այն վտանգները, որոնք կարող են մեզ սպառնալ»:

Գնահատելով ընդհանուր իրավիճակը՝ մեր զրուցակիցը նշեց, որ Վրաստանում ստեղծվածի պատճառը միայն ռուս պատգամավորի ելույթը չէր կամ այն, որ նա ներկայացված էր իրենց խորհրդարանի շենքում՝ որպես նախագահող. «Ընդդիմությունն իր ակտիվությամբ և իր քայլերով փորձեց հարցին սրություն հաղորդել և այն օգտագործել շատ ավելի կոնկրետ խնդիր լուծելու համար, որն ուներ նպատակ.

իշխանությունը՝ տապալել կամ վեր հանել իշխանության բացթողումները՝ այդ ամենի մեջ ներգրավելով հանրության շատ ավելի լայն հատվածներին: Բնականաբար, փորձ արվեց հակառուսական տրամադրություններն ավելի տեսանելի դարձնել թե՛ աշխարհին, թե՛ իրենց հանրությանը, ինչը, կարծես, հաջողվեց: Բողոքի ցույցերի նման ակտիվությունը պայմանավորված է հատկապես Վրաստանում առկա սոցիալ-տնտեսական ոչ այդքան բավարար վիճակով: Այս իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության յուրաքանչյուր սրում ոչ մի լավ բանի չի հանգեցնելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ