Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Վայ­րի» լի­բե­րա­լիզ­մից ան­դին

АНАЛИТИКА

Ի՞նչ են գաղափարախոսությունները (իդեոլոգիաները): «Իդեա» եզրը շատ հին է, և ծագում է պլատոնիզմի փիլիսոփայությունից, բայց իդեոլոգիա եզրը և երևույթը նոր ժամանակներինն է: Իդեոլոգիաներն այլ բան չեն, քան «աշխարհիկ կրոններ»՝ կոչված փոխարինելու քաղաքականության նկատմամբ եկեղեցա-կրոնական վերահսկողությունը նոր՝ աշխարհիկ կրոնականով:

Վերջերս շատ է խոսվում «իզմ»-երի ու «հակաիզմ»-երի մասին, դրանց կարևորության և ժամկետայնությունը կորցրած լինելու մասին: Իրականում քաղաքական գործընթացներում, սակայն, գաղափարական հենքը առանցքային գործոն է, որն արհամարհել կամ գիտակցաբար շրջանցելը տարօրինակ է: Լիբերալիզմի տեսության առանցքում ոչ թե հանրային շահն է, այլ անհատի իրավունքների պաշտպանությունը։ Դասական լիբերալիզմի հիմնադրույթներից մեկը հենց այն է, որ անհատի իրավունքը գերադասելի է ավանդույթներից, կրոնական դավանանքից բխող վարքագծից և այլն։ Ըստ այդմ՝ զարմանալի չէ, որ մեր իրականությունում զարգանում են տարբեր կրոնական, սեռական փոքրամասնությունների շարժումներ։

Աշխարհում վերջին 7-8 տարվա ընթացքում բավականին հստակ ուրվագծվել է երկու հիմնական քաղաքական ուղղության՝ լիբերալ և կոնսերվատիվ հոսանքների գաղափարախոսական բախում։ Դրա դրսևորումը ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալն էր։ Թրամփը, վերջին ընտրությունների ժամանակ հենվելով աշխարհի էլիտայի՝ նեոկոնսերվատիվ հոսանքի վրա, հաղթեց ընտրություններում։ Այսպիսով, համարվում է, որ ջախջախիչ պարտություն կրեց լիբերալիզմը, և մինչ օրս շարունակվում է լիբերալիզմի և գլոբալիզմի նահանջը։

Ըստ էության, Թրամփի գործունեությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, նրա ցուցաբերած արդյունքները վկայեցին, որ վերջինս հանրության շրջանում մեծ համակրանք ունի, նույնիսկ ամենաբարդ պայմաններում կարողանում է ջախջախել ազատականներին։ 

Նմանօրինակ մի պատկեր էլ նաև ՌԴ-ում է։ Ինքնավար ժողովրդավարության գաղափարախոսություն ունեցող Ռուսաստանն ինքնին նեոկոնսերվատիզմի օրրան է։ Սրան զուգահեռ նկատվում է Չինաստանի ակտիվությունը, և ինչ էլ այսօր ասեն վերլուծաբանները, միևնույն է, ուշ, թե շուտ, ԱՄՆ-ը և Չինաստանը Ռուսաստանի հետ միավորվելու են նեոկոնսերվատիզմի տանիքի ներքո։

Դառնալով հայ իրականությանը՝ փաստենք, որ մեր ներկայիս իշխանությունները՝ հանձին վարչապետի, դասական լիբերալներ են, ավելի կոնկրետ՝ ազգային-լիբերալներ, դե, դա՝ իմ կարծիքով, իրենք չեն խոսում գաղափարախոսությունից՝ համարելով դա հետամնացություն: Նշված իրողությունների ֆոնին Փաշինյանին հավանաբար հասկացրել են, որ համաշխարհային ներկա միտումներում լիբերալ տեսությունը ակնհայտորեն շահավետ ու անհեռանկարային չէ և, ըստ էության, դա է պատճառը, որ նա ժամանակ է շահում՝ հնարելով քաղաքագիտական նոր տեսություններ, կարծես քաղաքացիականությունը, օրինակ, այլ ուժերին հատուկ ու հարիր չէ:

Միաժամանակ պարզ է նաև այն, որ հայկական նոու-հաուն, սակայն, այնքան էլ ինքնատիպ չէ։ Նախ՝ այսօրվա համաշխարհային դեմքերից Էմանուել Մակրոնը վերջին շրջանում պարբերաբար նույն տեսությունն է առաջ քաշում, սակայն համաշխարհային էլիտային հայտնի է, որ Մակրոնը գերլիբերալ ֆինանսական կլաններից մեկը համարվող Ռոտշիլդների տան դրածոն է։ Մակրոնն ակնհայտորեն չի կարող չլինել ազատական, սակայն Ֆրանսիայի նախագահը լիբերալ թիմին իր պատկանելությունը փորձում է քողարկել հակասական հայտարարություններով, և այդ խաղաոճը փորձում է ընդօրինակել նաև Փաշինյանը։ 

Այս ամենի հետ մեկտեղ պարզ է մի բան՝ ինչքան էլ Փաշինյանը քողարկի իր իրական մոտեցումները, ակնհայտ է, որ Հայաստանում նրա վարած քաղաքականությունը տեղավորվում է դասական լիբերալիզմի տիրույթում։ Ավելին՝ իր ամենավատ դրսևորումներով սոուսված լիբերալիզմ, որ բնորոշ է եղել հետխորհրդային երկրներին դեռևս 1990-ականների սկզբին։ Վայրի լիբերալիզմի տեսության հիմքում դրված է հետևյալ գաղափարը. պետությունը որևէ դեր չունի տնտեսության մեջ, շուկան ինքնուրույն է կարգավորվում։

Այստեղ հարց է առաջանում՝ որքանո՞վ է այս փորձարկումների շարքը ձեռնտու ՀՀ հանրությանը, և արդյո՞ք հայ հանրույթը կդիմանա ինչ-որ կենտրոններից կամ ուժերից կատարվող լիբերալ շահարկումներին, ցույց կտա նորին գերազանցություն ժամանակը:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ