Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նախ­կին նա­խա­գա­հի դա­տա­պար­տու­մը կստեղ­ծի բարդ իրա­վա­կան խնդիր

МЕЖДУНАРОДНОЕ

russian.rt.com-ը «Ինչի՞ մեջ է մեղադրվում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը. սևեռված ցանկություն՝ նրան ուղարկել ճաղերի հետև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կալանավորել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նույն օրը վերջինս կամավոր ներկայացել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: ՔԿՀ-ի մուտքի մոտ նախկին նախագահի կողմնակիցները նրան ծափերով ու ողջույններով են ընդունել: Լրագրողներին հաջողվել է մի քանի բառ փոխանակել նրա հետ:

Քոչարյանը հայտարարել է, որ տեսանելի է օրենքի և օրինականության բացակայությունը երկրում և ավելացրել է, որ ինքը շատ բան ունի ասելու: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ չէ, որ կալանավորում և բաց են թողնում նույն գործի շրջանակներում:

Նրան մեղադրանք է ներկայացված 2008 թվականի մարտի 1-ին ընդդիմադիրների հանրահավաքը ցրելու միջոցով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու համար: Քոչարյանը մերժում է բոլոր մեղադրանքները և ավելին՝ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ներկա իշխանություններին Լեռնային Ղարաբաղի ներքին գործերին խառնվելու և իրենց ուսերից չճանաչված հանրապետության բեռը գցելու ցանկության մեջ:

Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը rt-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախկին նախագահը քաղաքական հալածանքների է ենթարկվում:

Ըստ Զատուլինի, «Հայաստանի իշխանությունները և վարչապետ Փաշինյանը Քոչարյանի դատավարությունը, նրա ձերբակալությունը եւ կալանավորումը համարում են իրենց համար սկզբունքային և դա իրականացնելու համար ճնշում են գործադրում Հայաստանի արդարադատության վրա: Ուրիշ գործերում կիրառելու արժանի իրենց համառությամբ նրանք ամբողջ դատական համակարգը շրջում են գլխիվայր, որպեսզի հասնեն Հայաստանի երկրորդ նախագահ և Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատապարտմանը»:

ՍևծովյանԿասպիական տարածաշրջանի սոցիալ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Նովիկովը ևս նույն տեսակետն ունի: rt-ին տված հարցազրույցում նա ասել է, որ «Քոչարյանին անընդհատ ձերբակալում են այն նույն գործով, որը կոչվում է 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունների ճնշման գործ, որի ընթացքում մարդիկ են մահացել:

Ընդ որում, այդ բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը եղել է հենց Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և Հայաստանի ներկայիս իշխանությունների համար Քոչարյանի դատական գործը, որը ճնշել է անկարգությունները, կարելի է ասել, անձնական հարց է»:

Նովիկովը նաև հիշեցրել է, որ Մարտի 1-ի դեպքերից հետո Փաշինյանը ձերբակալվել և մի քանի տարի բանտարկվել է, այնուհետև ներում ստացել, և հետո ապահով կերպով դարձել պատգամավոր:

Փորձագետը կարծում է, որ Փաշինյանը, այնուամենայնիվ, տուժել է, ընդ որում, իր և իր կողմնակիցների կարծիքով, անարդար ու անօրինական: Հիշեցնենք, որ 2018 թվականի գարնանը Փաշինյանը գլխավորել է բողոքի ակցիան ընդդեմ վարչապետ Սերժ Սարգսյանի և հասել իշխանափոխության ու իշխանության: Այնուամենայնիվ, փորձագետները կասկածում են, որ դատարանը Քոչարյանին մեղավոր կճանաչի: Նովիկովը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախկին նախագահի դատապարտումը կստեղծի բարդ իրավական խնդիր, որը պետք է Փաշինյանը հաշվի առնի: Ըստ նրա, «Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի փաստացի տապալման մեջ:

Բայց եթե հետևենք հետաքննության տրամաբանությանը, ապա ստացվում է, որ հաջորդ տասնամյակում իշխանությունը և նրա գործողությունները եղել են անօրինական: Ստացվում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ անօրինական հանրաքվե է տեղի ունեցել, որի արդյունքում Հայաստանը վերածվել է խորհրդարանական հանրապետության, Փաշինյանը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ նրա կուսակցությունը ստացել է մեծամասնություն երկրի խորհրդարանում: Քոչարյանի դատապարտվելը կնշանակի, որ խարխլվում են Հայաստանի ներկա իշխանությունների լեգիտիմության իրավական հիմքերը»: Նովիկովը շեշտել է նաև, որ քննությունը դեռ շարունակվում է, հետևաբար, հայտնի չէ, թե ինչպիսին կլինի մեղադրական եզրակացության վերջնական ձևակերպումը:

Իսկ որո՞նք կլինեն այս կալանավորման հետևանքները: Փորձագետները չեն համարում, որ կարճաժամկետ հեռանկարում նախկին նախագահի կալանավորումը կհանգեցնի Հայաստանում իրավիճակի ապակայունացման: Նովիկովի կարծիքով, նախկին նախագահի գործի առնչությամբ լայնամասշտաբ բողոքի ակցիաների, ամենայն հավանականությամբ, պետք չէ սպասել: ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ Քոչարյանը սկսել է քաղաքական հայտարարություններ անել Փաշինյանի կողմից հետապնդումների պատճառով: Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, երկարաժամկետ հեռանկարում Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն կարող է խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար: Կոնստանտին Զատուլինը համոզված է, որ հենց դատական հետապնդումը ստիպեց նախկին նախագահին վերադառնալ քաղաքական գործունեության:

«Ռոբերտ Քոչարյանը, գոնե թավշյա հեղափոխությունից առաջ դուրս էր քաղաքական գործընթացներից և փաստացի Սերժ Սարգսյանի նախագահության ողջ ընթացքում ոչինչ չի արել և միայն զբաղվել է անձնական գործերով: Կարելի է ասել, որ ներկայիս իշխանության նրան բանտ ուղարկելու սևեռված ցանկությունը դրդեց նախկին նախագահին վերադառնալ քաղաքական դաշտ» - ավարտել է Կոնստանտին Զատուլինը:

Կամո Խաչիկյան

Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»