ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 05.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է գրել Մեկ զինվոր մահացել է, 6-ը՝ վնասվածք ստացել. ՔԿ-ն նոր տվյալներ է հրապարակել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել Քննարկվում է Մեղրին փակելու հարցը «Այս տարի որոշել եմ բալիկիս հետ առանձնանալ». Անի Խաչիկյանը` 29-ամյակի մասին «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան

Փաշինյանը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հաղորդում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Հնդկաստանի դեսպանի կատարած աշխատանքը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու սերտացման գործում: «Հայաստանին և Հնդկաստանին, հայ և հնդիկ ժողովուրդներին միավորում են պատմամշակութային սերտ կապերը, դարավոր բարեկամությունը, և Ձեր գործունեությամբ Դուք նպաստել եք հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացումը և հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Շնորհակալություն հայտնելով վարչապետ Փաշինյանին ջերմ խոսքերի համար՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունները խորքային են, գալիս են հազարամյակներից և այժմ էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Յոգեշվար Սանգվանը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցությունն առաջ մղելու համար:

Նա նշել է, որ վիզային ռեժիմի դյուրացման արդյունքում զգալիորեն ավելացել է Հնդկաստանից զբոսաշրջիկների թիվը, ինչը նպաստել է տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը, քայլեր են իրականացվել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացման, գործարար համայնքների միջև կապերի ակտիվացման հարցերի շուրջ:

Վարչապետը խնդրել է Հնդկաստանի վարչապետին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել դեսպան Սանգվանին հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա կմնա հայ ժողովրդի և Հայաստանի լավ բարեկամը:

website by Sargssyan