Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կա­ռա­վա­րու­թյունն ան­տար­բեր է խնդիր­նե­րի նկատ­մամբ. տնտե­սու­թյան աճը ցածր է, իսկ տեմ­պե­րը՝ դան­դաղ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տնտեսական ցուցանիշների վերաբերյալ թվերը մեծ նշանակություն չունեն: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն է այսպես մտածում ու կարծում է, որ թվերի վրա ուշադրություն դարձնելն այնքան էական չէ, որքան այն իրավիճակը, որն այսօր է առկա: Նշենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն այս տարվա հունվար-մայիսին կազմել է 7.3%` 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Նույն ցուցանիշն է գրանցվել նաև 2019թ. մայիսի կտրվածքով. այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ 7,3 % աճ է գրանցվել:

Թվերը ոչինչ չեն ասում

«Եկեք հաշվենք, թե այդ 7,3 տոկոսը բացարձակ որքա՞ն է կազմում: Կարող է հինգ միլիոն է, տասը, 20 և այլն, բայց, մեծ հաշվով, այդ ամենը տնտեսության մեջ չի էլ երևում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մակարյանը՝ չկիսելով այն կարծիքները, թե թվերը նկարված են: «Ավելի կարևոր է այն, որ մենք թվերից չկառչենք: Թվերը կարող են լինել շատ տարբեր, խաբուսիկ: Թեկուզ ճիշտ լինելու դեպքում դրանք ոչինչ համարյա չեն ասում: Ամենակարևորը դինամիկան է, որն արագ պետք է լինի: Իսկ այն, որ նման ցուցանիշներն ամպագոռգոռ հնչեղություն են ստանում, նորմալ է, քանի որ բազմաթիվ պատգամավորներ ու պաշտոնյաներ իրենց աշխատանքը ցույց տալու կարիք ունեն: Իրենք կոմպլեքսավորված են. իրենց ասում են՝ լավ չեք աշխատում, իրենց քննադատում են, և իրենք ուզում են ցույց տալ ինչ-որ բաներ: Հաճախ էլ փոքր հաջողությունը ճչացող տոնով են ներկայացնում: Թվերն ու ցուցանիշները մեծ նշանակություն չունեն, իսկ բիզնեսը կիրառական ու գործնական է, իրեն թվերով չես խաբի, ինքը պետք է տեսնի դա գործնականում: Եթե լավ դինամիկա կա, մենք դա ինքնըստինքյան կտեսնենք»,-նշեց նա՝ հավելելով, որ խնդիրը պետական մարմինների, պաշտոնյաների աշխատանքի մեջ է:

Ո՛չ հարսանիք է, ո՛չ էլ հարսի շուրջը պար գալ՝ աշխատել է պետք

«Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում 3-4 մարդ գիտի իր գործը, մնացածը ոչինչ չգիտեն: Նույնը նախարարությունների դեպքում է. օդորակիչներով զովացրած աշխատասենյակներ, կոստյում, 50 նազիր վեզիր, պահակ ու մեկը, ով գալիս, ծիկ է անում՝ տեսնի, բոլորը եկե՞լ են, որ նախարարը գա, նստի, գնա, ուղեկցեն: Շուրջը միաժամանակ հիսուն հոգի են պտտվում: Բայց ո՛չ հարսանիք է, ոչ էլ հարսի շուրջը պար գալ: Աշխատել է պետք. պաշտոնյաները պետք է աշխատեն ու գիտակցեն, որ պատասխանատու են հարկատուների առաջ»: Գագիկ Մակարյանը նորմալ է համարում այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն զգում ակտիվություն արձանագրող ցուցանիշների ազդեցությունը. «Պատճառն այն է, որ կան գլոբալ մի քանի խնդիրներ, որոնք ներկայիս կառավարությանը չի հաջողվում լուծել: Առաջին խնդիրը եկամտաբերությունն է: Որպես օրինակ, բերեմ մեր վերջին հետազոտության արդյունքները: Միկրո և փոքր բիզնեսի 238 ընկերությունների շրջանում հարցում էինք արել՝ կապված եկամուտների բավարարության հետ: Հարցրել էինք, թե որքանո՞վ են եկամուտները բավարարում սնունդ, հագուստ, կենցաղային և այլ արժեքավոր իրեր, ինչպես նաև մեքենա և տուն գնելու համար: 49 տոկոսը նշել էր, որ վաստակած գումարը բավարարում է միայն սնունդ և հագուստ ձեռք բերելու համար: Այսինքն, մենք գործ ունենք աղքատ բիզնեսմենի հետ: Գրեթե նույն իրավիճակն է, երբ մարդն ինչ-որ տեղ աշխատի ու ապրի ստացած աշխատավարձով: Այսինքն, բիզնեսի եկամտաբերությունը շատ ցածր է՝ տնտեսության մեջ եկամտաբերությունը բարձրացնելու կարիք ունենք»:

Ժողովուրդը դեռ աղքատ է

Մյուս խնդիրն, ըստ մեր զրուցակցի, գործարար միջավայրի բարելավումն է:

«Ճիշտ է, կառավարությունը հայտարարեց մոնոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց այդ գործոնների դրական ազդեցությունը պետք է մեծացնել: Բացի այդ, պետք են նաև ռեֆորմներ, որոնք դեռ չեն արվում. այժմ միայն իներցիոն գործընթացներ են: Մյուս խնդիրը գնողունակությունն է. ժողովրդի գնողունակությունը դեռ ցածր է, որովհետև ժողովուրդը դեռ աղքատ է: Հատկապես մարզերում և քաղաքային համայնքներում գործազրկությունը դեռ բարձր է: Այսինքն, մենք չունենք գնողունակության այնպիսի մակարդակ, որը կնպաստի նրան, որ մարդիկ ավելի շատ ծախսեն»,-նշեց նա՝ ընդգծելով, որ պետական գործիքակազմը պետք է ավելի արդյունավետ օգտագործվի, ինչը կարտահայտվի նաև էֆեկտիվության բարձրացմամբ:

«Պետությունը պետք է գեներացնի զբոսաշրջությունը, որ գոնե այս ոլորտի շնորհիվ խթանվեն ներքին փոքր արտադրությունները, փոքր ծառայությունների ոլորտները: Այս ամենն իր հերթին կնպաստի գնողունակության արհեստական ավելացմանը: Եթե ժողովուրդն այդքան գնողունակ չէ, բայց զբոսաշրջիկը գնողունակ է, ապա այդպես ընդհանուր գնողունակությունը կավելանա: Բացի նշվածներից, պետք է հաշվի առնել, որ մեր շուկան փոքր է, բնակչության թիվը՝ ևս: Այդ համատեքստում պետք է մտածել նաև հայրենադարձությունը խթանելու ուղղությամբ, աշխատել նաև արտահանման վրա»,-ասաց նա՝ նկատելով, որ այս անհրաժեշտությունների ֆոնին պետական մարմինների աշխատանքը գոհացուցիչ չէ:

Մերժված օրենքներ կամ նախագծեր են բերում

«Կառավարության, նախարարների, պետական մյուս մարմինների գործունեության տեմպերը շատ դանդաղ են: Իսկ Ազգային ժողովի պարագայում չպետք է հիմք ընդունենք բերած օրենքների քանակը. ես նկատել եմ ու լսել նաև տարբեր աղբյուրներից այն մասին, որ հաճախ բերում են դարակներում առկա 2016-2017թթ. մերժված օրենքներ կամ նախագծեր: 

Այդկերպ ինչ-որ պատգամավորներ ուզում են ցույց տալ, որ ակտիվ են, բայց իրականում խառնաշփոթ բաներ են կատարվում՝ սեղանին դրվում է և՛լավը, և՛ վատը, մինչդեռ ընդհանուր տրամաբանություն պետք է լինի: Եվ, ամանակարևորը, պետք է խթանվեն օտարերկրյա ներդրումները, ինչի ուղղությամբ աշխատանք ևս չկա:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ պետական մարմիններն ու պաշտոնյաները պարզապես չունեն այն մշակույթը, այն մեթոդաբանությունը, որով պետք է աշխատեն ներդրողների հետ: Երբ հարցը հասնում է ներդրումների համար տարբեր թույլտվություններ ստանալուն, դիմումների, նամակների ու հանդիպման առաջարկների վերաբերյալ արձագանքները ձգձգվում են կամ մերժողական ու ձևական քայլեր են արվում»,-ասաց նա՝ նշելով, որ միայն տեղական ներդրողներին վերաբերող 4-5 դեպք ունեն, որոնց վերաբերյալ հարցադրումները դեռ անպատասխան են՝ լուծում չեն ստացել:

«Երբ տեղական ներդրողներին վերաբերող հարցերը տարբեր պետական մարմինների պասիվության պատճառով լուծում չեն ստանում, ի՞նչ պետք է սպասի օտարերկրյա ներդրողը, գա ու ընկնի դռնեդո՞ւռ: Բիզնեսն ինքն իրենով իր գործը կատարում է՝ առանց պետությունից որևէ բան սպասելու կամ ակնկալելու, բայց պետությունն իր մասը պետք է կատարի: Վերջին հաշվով, մասնավոր հատվածն ու քաղաքացիները պատվիրատուներ են, և պետական մարմիններն իրենց պատվերները պետք է լավ կատարեն, բայց պետական մարմիններում ակնհայտ է իներցիան: Մասնավոր սեկտորի հետ շփումներն ինտենսիվ չեն»,-նշեց Գագիկ Մակարյանը:

Եթե բիզնեսը չի զարգանում, վերջում մահանալու է  

Նա շեշտեց ևս մի քանի գործոնների մասին:

«Կառավարությունը պետք է շատ արագ հետամուտ լինի մի քանի հարցերի, որոնցից առաջինը բիզնեսի համար ֆինանսների հասանելիությունն է: Բիզնեսը նման է երեխայի: Երեխային կերակրում են վիտամիններով և ռեժիմով, որ նա մեծանա, բիզնեսն էլ է ուզում մեծանալ, այն տեղում չի կարող դոփել՝ բիզնեսի պահպանման մոդելն իր զարգացման մեջ է: Եթե ինքը չի զարգանում, վերջում մահանալու է: Բիզնեսի սնունդը փողն է, որը կօգնի մոդեռնիզացնել, մեծացնել բիզնեսն ու մոդեռնիզացնելու ճանապարհով բարձրացնել եկամտաբերությունը: Բայց հիմա ի՞նչ ունենք. ֆինանսների հասանելիության առումով դժվարին վիճակ է: Բացի այդ, կառավարության ծրագրում գրված էր՝ պետք է աջակցել ձեռնարկությունների մոդեռնիզացիային: Թեև գրված էր, բայց այսօրվա դրությամբ այդ առումով որևէ քննարկում չենք լսել:

Պետությունը պետք է իր շահը բաշխի, կիսի բիզնեսի դժվարությունը կամ էլ բացի արդյունաբերական կրեդիտներ՝ ցածր տոկոսով: Բայց նշված հարցերով որևէ թեմա, խոսակցություն և հանդիպում չկա: Ես երևի թե մեկ տարի է, ինչ կետ առ կետ ներկայացնում եմ այն դրույթները, որոնք պետք է իրականացվեն խոշոր ներդրումներ ապահովելու համար: Բայց ոչ մի կետ չի քննարկվել, առկա խոչընդոտների մասով ոչ մի կետ չի վերացվել: Նշանակում է՝ անտարբեր ենք այդ ամենի հանդեպ: Կառավարությունն անտարբեր է խնդիրների նկատմամբ, հետևաբար, գումար չի գալիս, ընդլայնում չի լինում, տնտեսության աճը ցածր է, իսկ տեմպերը՝ դանդաղ: Արդյունքում նոր ֆինանսներ պետության մեջ չեն մտնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել