Քա­ղա­քա­կան ուժը դա­տա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը մի­ջամ­տե­լ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կիրառել պատժիչ նոր գործիքներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞ր երեք մարզպետները «կգնան տուն» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լոռու մարզում հսկայական քարեր են թափվել ճանապարհի վրա, մի քա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քա­ղա­քա­կան ուժը դա­տա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը մի­ջամ­տե­լու գայ­թակ­ղու­թյուն ունի Կիրառել պատժիչ նոր գործիքներ Ո՞ր երեք մարզպետները «կգնան տուն» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին Անգլիայի հարավ-արեւմտյան ափին հսկայական մեդուզա է հայտնաբերվել Դե Յոնգը «Բարսելոնայում» վերցրել է Ալենյայի համարը Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի, կողքին դանակ Թուրքիայի իշխանությունները մտադիր են 137 բանտ կառուցել Գիշերով էքսկավատորով ճանապարհ են քանդել և հնավայրի հրաշք քարերը ջարդուփշուր արել․ ահազանգ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է Mercedes-ին. մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, կա 5 վիրավոր. Shamshyan.com Ճաշը լցրել ա դեմքին. զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության Չարենցավանում և Էջմիածնում կբացվեն նորակառույց մարզադպրոցներ

Շիրակում կարկտահարության հետևանքով 14 գյուղական համայնք է տուժել

Շիրակի մարզում նոր կարկտահարություն է գրանցվել. հունիսի 27-ին կարկտահարություն հետևանքով  տուժել են մարզի Ամասիա և Ախուրյան տարածաշրջանների գյուղական համայնքները: 

Շուրջ 20 րոպե տևած կարկուտը վնասել է 14 համայնքի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։

Շիրակի մարզպետարանի հատուկ հանձնաժողովը ուսումնասիրություններ կկատարի այս համայնքներում, սակայն, մինչ այդ, տուժած գյուղեր այցելած մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը վստահեցնում է՝  տուժած գյուղերից շատերի վնասը մեծ է: 

«Շիրակում օրինակ վնասը շատ մեծ է առաջին հայացքից, բայց ստույգ միայն կկարողանանք ասել ուսումնասիրությունից հետո: Նախորդ կարկտահարության վնասի ամբողջական պատկեր դեռ չունենք, բայց արդեն հստակ է՝ 30-100 տոկոս վնաս է գրանցվել: Աղետի պատճառած վնասը տարբեր գյուղերում տարբեր է: Հունիսի 24-ին կարկտահարության պատճառով ամենաշատը՝ մոտ 100 տոկոս, վնաս կրել են Սարատակ, Հոռում, Լուսակերտ, Բենյամին գյուղերը, իսկ այս անգամ ամենաշատը Շիրակն է տուժել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մովսես Մանուկյանը:

Սա այս ամսվա կարկտահարության երրորդ դեպքն է Շիրակում: Միայն հունիսի 4-ին գրանցված կարկտահարության ժամանակ տուժել էր 2060 հա տարածք՝ պատճառելով 560 մլն դրամի վնաս:

website by Sargssyan