Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին, որից հետո աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է քննարկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին «ՀԱՊԿ ձևաչափում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդելու լրացուցիչ միջոցառումների ցանկի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման իրականացման շրջանակներում, ինչպես նաև «Տաջիկա-աֆղանական սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասել է.

«Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել ձեզ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանի կողմին ջերմ ընդունելության և այսօրվա նիստի լավ կազմակերպման համար:

Աշխատանքը սկսելուց առաջ, ցանկանում եմ շնորհավորել մեր թանկագին Վալերի Անատոլի Սեմերիկովին իր առաջիկա հոբելյանի առթիվ՝ վաղը նա կդառնա 65 տարեկան, և մաղթել նրան քաջ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ աշխատանքում:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում են նաև կարճատև կանգ առնել Հայաստանի Հանրապետությունում տիրող ներկա իրավիճակի և մեր կողմից իրականացվող ներքին քաղաքականության վրա: Մասնավորապես, ներկայումս մենք սկսել ենք դատական համակարգի բարեփոխումները: Գործերը բարեհաջող են ընթանում տնտեսական ոլորտում: Հայաստանում տնտեսական կայունության կարևորագույն ցուցիչներից մեկը ազգային արժույթի՝ դրամի, կայունությունն է աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ: Հայաստանի 2018 թ. պետական բյուջեում տնտեսական աճը սահմանվել էր 4.8%, իսկ գնաճը` 2.7% մակարդակում: Իսկ ինչպես գիտեք, 2018 թ. Հայաստանում տեղի ունեցան արմատական փոփոխություններ: Դա բարձրացրեց Հայաստանի տնտեսության կայունությունը, և 2018թ.տնտեսական աճը կազմեց 5.2%: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ի աճ է գրանցվել 7.1%-ով, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%:

Վերադառնալով ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությանը՝ ուզում եմ ուրախությամբ նշել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կոնսենսուսի հասնելու փաստը: Այս պաշտոնում առաջադրվել է այստեղ ներկա Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը, և մենք հույս ունենք, որ նա կզբաղեցնի այդ պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից:

Հարգելի գործընկերներ,

Այսօր նեղ կազմով քննարկմանը ներկայացվել է մեր նիստերին քննարկվող ավանդական թեմաներից մեկը, քանի որ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդիականությունը չի նվազում, չնայած ձեռնարկվող միջոցառումների և որոշ ուղղություններում ձեռք բերված դրական արդյունքների:

Միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության վտանգը կայանում է նրանում, որ դրանք, ըստ էության, սերտորեն կապված են այլ, չափազանց վտանգավոր քրեական դրսևորումների հետ, ինչպիսիք են, թմրանյութերի վաճառքը, անօրինական միգրացիան, թրաֆիքինգը, զենքի անօրեն շրջանառությունը, կիբերհանցագործությունը: Այդ չարիքի դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում, որը հաշվի կառնի խնդրի բոլոր կողմերը:

Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր դեր է խաղում անհրաժեշտ ներքին օրենսդրական դաշտի ստեղծումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում առկա են համապատասխան հոդվածներ, որոնք նախատեսում է քրեական պատասխանատվություն ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման համար:

Մեր երկրի գործող Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության համար անմիջական սպառնալիք են ներկայացնում միջազգային ահաբեկչությունը` իր բոլոր դրսևորումներով: Ներկայումս մենք սկսել ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը, որում այս հարցին նույնպես համապատասխան ուշադրություն կհատկացվի:

Ահաբեկչության դեմ պայքարի գործում մենք հատուկ կարևորություն ենք տալիս միջազգային համագործակցության ընդլայնմանը և խորացմանը, քանի որ առանց այդ բաղադրիչի, այսօր որևէ պետություն ի վիճակի չէ պայքարել այս չարիքի դեմ: Այս նպատակով Հայաստանի Հանրապետությունը միացել է այդ ոլորտում գործող միջազգային կոնվենցիաներին, ակտիվ մասնակցում է ԱՊՀ անդամ-երկրների հակաահաբեկչական կենտրոնի գործունեությանը: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ անդամ-երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, վերջերս իրականացվեց «Վարձկան» («Наемник») օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը:

Իրականացված միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը, հայտնի պատճառներով, ավանդապես բացակայում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության համար սնող միջավայրը և բարենպաստ պայմանները:

Սակայն, սա մի կողմ քաշվելու և ձեռք բերվածից բավարարվելու առիթ չէ: Մենք կիսում ենք ՀԱՊԿ մեր գործընկերների մտահոգությունները, նաև հասկանալով, որ մեր երկիրը ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից ամենամոտն է Մերձարևելյան տարածաշրջանին, մասնավորապես Սիրիայի և Իրաքի այն մասերին, որտեղ, չնայած հակաահաբեկչական պայքարում ձեռք բերված բացահայտ հաջողություններին, միջազգային ահաբեկչական ակտիվությունը դեռևս շատ բարձր է:

Բացի դրանից, մեր երկիրը գտնվում է բավականին բարդ և ոչ միասեռ տարածաշրջանում, որտեղ առկա են չկարգավորվող հակամարտություններ և անկայունության օջախներ: Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ ժամանակակից աշխարհը դարձել է ավելի կապակցված, այն կառուցված է այնպես, որ երկարաժամկետ, հեռանկարային կտրվածքում ոչ-ոք չի կարող խուսափել գլոբալ գործընթացների և տենդենցների ազդեցությունից: Իսկ միջազգային ահաբեկչությունը գլոբալ գործոն է, որը ազդում է ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա:

Ահաբեկչության դեմ պայքարը ոչ միայն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության չեզոքացումն է, այլ նաև այդ գործունեության հետևանքների վերացումը, ահաբեկիչների ձեռքից տուժած տարածքներում պայմանների ստեղծումը և կյանքի նորմալ ռիթմի հաստատումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը, ձգտելով իր համեստ ներդրումը կատարել միջազգային անվտանգության ապահովման մեջ, այս տարվա փետրվարին սիրիական Հալեպ քաղաք ուղարկեց 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ: Խմբի կազմի մեջ են մտնում հումանիտար ականազերծման մասնագետներ, բուժական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք: Հայկական առաքելությունն աշխատում է համագործակցելով ռուսական կողմի հետ և նրա տեխնիկական աջակցության պայմաններում: Այս ամսվա սկզբին՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել հայկական հումանիտար առաքելության մասնագետների ռոտացիա և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում շարունակվում է:

Հարգելի գործընկերներ,

Ստեղծված պայմաններում մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ ձևաչափում ձեռնարկել պրակտիկ քայլեր, որոնք ուղղված կլինեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ուժեղացմանը՝ հաշվի առնելով Կազմակերպության պատասխանատվության գոտու անմիաջական հարևանությունում տիրող իրավիճակը:

Այս գործում կարևոր դեր է խաղում նաև մեր քայլերի համակարգման մեխանիզմների կատարելագործումը՝ հաշվի առնելով զարգացող իրադարձությունների դինամիկան: Ամենակարևորը, այս ամենի համար մենք ունենք քաղաքական կամք և անհրաժեշտ նորմատիվ դաշտ, որի վրա մենք անընդհատ աշխատում ենք:

Այս տեսանկյունից, կարևոր դեր ունեն երկու փաստաթղթերը, որոնց մենք այսօր հավանություն տվեցինք, և որոնք ուղարկվելու են մեր երկրների ղեկավարներին հաստատման համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանին: Դրանք են՝ «Տաջիկա-աֆղանական սահմանում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ցանկը» և «ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական գործողությունների ծրագիրը՝ 2019-2021 թթ. ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման համար»:

Համապատասխան միջոցառումներ նախատեսվում են նաև «ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով կոնսուլտացիաների ծրագրում՝ 2019 թ. Երկրորդ կիսամյակ – 2020 թ. Առաջին կիսամյակ»: Այնպես որ, ՀԱՊԿ շրջանակներում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման ուղղությամբ մեզ դեռ սպասվում է լայնածավալ համատեղ աշխատանք:

Ավարտելով ելույթս, հուսով եմ, որ մեր համատեղ, համակարգված ջանքերի շնորհիվ մեր Կազմակերպությունը, ստեղծված բարդ պայմաններում, կկարողանա արդյունավետ հակազդել միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, դրանով իսկ լուծելով ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտում խաղաղության և կայունության ապահովման կարևորագույն խնդիրը»:

Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)