Ո՞վ պետք է լինի առաջին տեղում՝ ամուսի՞նը, թե՞ երեխան
ՎԻԴԵՈԱպրել սիրո միջավայրում, զգալ, որ քեզ սիրում են, սիրել դիմացինին․ սա ոչ միայն զույգի երջանիկ հարաբերությունների, այլև երջանիկ երեխաներ դաստիարակելու գրավականն է։ Նման եզրահանգման է եկել ամերիկյան հոգեթերապևտ Դևիդ Քոդը, որը «To Raise Happy Kids, Put Your Marriage First» (Երջանիկ երեխաներ դաստիարակելու համար առաջին տեղում ամուսնությունը դրեք) հոգեբանական գրքի հեղինակն է։ Դրանում նա դիտարկում է ամուսինների հարաբերությունների և նրանց դաստիարակած երեխաների միջև կապը։
Հեղինակի եզրակացությունները դեռևս բավական անսովոր են մեզանից շատերի համար։ Պարզվում է, որ առաջին հերթին ամուսինները պետք է ուշադրություն դարձնեն զույգի միջև կատարյալ հարաբերություններ ստեղծելուն, այսինքն՝ առաջին տեղում պետք է լինի զուգընկերը, և հետո միայն՝ երեխաները։
Շարունակությունն՝ այստեղ