Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Տեխզնն­ման կտրոն­նե­րի առա­քումն ուշա­ցել է.հ/կ-ն ահա­զան­գում է, նա­խա­րա­րու­թյու­նը՝ պար­զա­բա­նում

ИНТЕРВЬЮ

«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն տեղեկացնում է՝ վարորդներն ահազանգում են, որ հուլիս ամսվա համար պատվիրված տեխզննման կտրոնները մինչ օրս չեն առաքվել: ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը «Փաստի» հետ զրույցում նախ պարզաբանում է ստեղծված իրավիճակը: «Խոսքը «E-payments.am» համակարգի միջոցով անկանխիկ ու առցանց պատվիրված տեխզննման կտրոնների մասին է, որոնք պետք է առաքվեն քաղաքացու բնակության հասցեով: Ներկա պահին համակարգը գործում է միայն Երևանում հաշվառված փոխադրամիջոցների համար: Առաքումն ամենաշատը տևում է 3-5 օր՝ պատվիրելու պահից սկսած: Ընդ որում՝ պատվիրելու պահին վարորդը կարող է զանգահարել և ասել, որ ինքն է մոտենում կտրոնը վերցնելու: 3-5 օրը կապված է առաքման աշխատանքի հետ», - ասում է Պեդանյանը:

Նա հիշեցնում է, որ տեխզննման կտրոնի վրա միայն ամիս է գրված՝ առանց կոնկրետ ամսաթվի: «Տեխզննման կտրոնի ժամկետը կվերջանա հունիսի 1-ին, թե հունիսի 30-ին, միևնույն է՝ այն վերջանում է հունիսի 30-ով: Մեր վարորդները շատ հաճախ դրանից օգտվելով՝ մի օր մեքենան չեն վարում, հաջորդ օրն են պատվիրում կտրոնը և «մի ամիս առաջ են գցում» իրենց տեխզննման կտրոնը: Դրա հետևանքով տեխզննում անցնելու շրջանը վարորդների կտրուկ մեծամասնության մոտ «ընկնում է» դեկտեմբերին: Մեր գործընկերոջը, որը բախվել էր տեխզննման կտրոնի առաքման խնդրին, ասել էին, որ մոտ 50 հոգի է առցանց պատվիրել է կտրոնը, ու այն երկու շաբաթ է՝ տեղ չի հասել:

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ 50 կտրոնը մեծ թիվ չի, որ խնդիրներ առաջանային», - ընդգծում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ առաջացած խնդիրը հիմնականում կապվում է նախարարությունների միավորման հետ: 

«Ստացվում է, որ նորաստեղծ նախարարության տրանսպորտի վարչությունն իր առաջին թեսթը չհանձնեց: Այս գործը բավական սահուն ձևով պետք է արվեր, նույնիսկ կարող էին տեխզննման կտրոնների, այսպես կոչված, հանձնում-ընդունում չանել: Վարորդների թվաքանակը կա, դրա հիման վրա ամեն տարի տեխզննման կտրոններ են տպվում և «սպասում» վարորդներին: Խնդիրը երևի եղել է առաքման ժամանակ, իսկ թե ինչու են այդ հարցում թերացել, դժվար է ասել», - նշում է ԻՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ տեխզննում անցնելու համար վարորդին պետք է ամենաշատը մեկ ժամ, սակայն նա պետք է ունենա տեխզննման կտրոնը, որպեսզի մեքենան տանի տեխզննման:

«Եթե նույնիսկ տեխզննման կտրոնները տան հուլիսի 1-ին, վարորդները չեն հասցնելու սա անել: Նշանակում է, որ ունենալու ենք X թվով վարորդներ, որոնք չեն ստացել տեխզննման կտրոնները, ստիպված տեխզննում չեն անցել և հիմա փաստորեն պետության մեղքով օրենք են խախտում», ասում է Պեդանյանը:

Արձագանքում ենք՝ չէ՞ որ կան նաև վարորդներ, որոնք վճարումները թողնում են վերջին օրվան: «Անպարտաճանաչ մարդիկ կան տարբեր ոլորտներում: Այստեղ խնդիրն այն է, որ մեզ մոտ տեխզննումն, ըստ էության, ձևական բնույթ է կրում, վարորդներն էլ դրան անլուրջ են վերաբերվում: Հավել յալ հարկ է, որին տվել են տեխզննում անունը: Ես, օրինակ, իմ տեխզննման կտրոնը պատվիրում եմ մի ամիս առաջ, որ փոստով ճիշտ ժամանակին տեղ հասնի: Եթե տեխզննման կտրոնը ծառայեր իր նպատակին, ապա անբարեխիղճ վարորդների թիվն էլ քիչ կլիներ: Մարդիկ, որոնք էլեկտրոնային համակարգից են օգտվում, անկանխիկ վճարում կատարում, ավելի ուշադիր են և սովորաբար կտրոնները պատվիրում են 2 շաբաթ առաջ այն հաշվարկով, որ 5 օրում դրանք պետք է տեղ հասնեն, 10 օրում էլ իրենք ժամանակ կունենան և տեխզննումը կանցնեն», - արձագանքում է ԻՀԿ փոխտնօրենը:

ԻՀԿ-ն նախարարությանը հորդորում է խնդրի վերաբերյալ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը ևս տեղեկանա խնդրին և, մինչ հարցը լուծվի, վարորդներին մեղմ վերաբերվի: Բացի դա, այն վարորդներին, որոնք «E-payments.am» համակարգի միջոցով են վճարումներ կատարել, սակայն գնացել են նախարարություն և վերցրել իրենց կտրոնները, վերադարձվեն նրանց կատարած հավել յալ վճարումները:

«Փաստը» առաջացած խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց. «Առաջացած խնդիրը կապված է նախարարության կառուցվածքային փոփոխությունների հետ և շուրջ 400 հազար տեխզննման կտրոնի հանձնման-ընդունման գործընթացով: Նախարարությունների միավորումից հետո առաջացել է գործառութային ադապտացման խնդիր: Դրանով պայմանավորված՝ բացառապես էլեկտրոնային համակարգի առցանց եղանակով պատվիրված կտրոնների մասով մի փոքր ուշացումներ են գրանցվել: Այս պահին մեր նախարարությունից իրականացվում է առաքման ծառայություն, իսկ կտրոնների առձեռն հանձնման պարագայում առհասարակ խնդիր չի առաջացել:

Մեր նախարարության համապատասխան ստորաբաժանմունքում քաղաքացիները մոտենում են և իրենց կտրոնները ստանում:

Քաղաքացիների համար առաջացել է անհաղթահարելի խնդիր, որը մեր կողմից վերացվել է: Չեմ կարծում, որ երբ վարորդները գնան տեխզննման կայան, իրենց համար խնդիր, այսինքն՝ վարչական պատասխանատվություն կառաջանա:

Հույս ունենք, որ ճանապարհային ոստիկանության հետ նույնպես քաղաքացիները խնդիր չեն ունենա: Սա քաղաքացու կողմից չարամտություն չէ, այլ՝ օբյեկտիվորեն առաջացած խնդիր: Նման խնդիրներ հետագայում չեն առաջանա, քանի որ փորձում ենք հնարավորինս շուտ կառուցվածքային փոփոխությունների այն գործառույթները, որոնք մեզ են փոխանցվել և մինչ այս մեզ ծանոթ չեն եղել, դնել գործնական ռելսերի վրա, որ ապագայում նմանօրինակ խնդիրներ չառաջանան», - տեղեկացնում է Վարուժան Հարությունյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США