Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հա­մա­ժո­ղով­նե­րի անց­կա­ցու­մից հե­տո պետք է գոր­ծել, հա­կա­ռակ դեպ­քում՝ դրանց կա­րև­ո­րու­թյու­նը կնվա­զի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԲԻ Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը խիստ կարևորում է Հայաստանում վերջին շրջանում իրականացվող ներդրումային համաժողովների անցկացումը: «Դրանք հիանալի հարթակ են պետություն-մասնավոր հատված երկխոսության տեսանկյունից: Մասնավոր հատվածը, առավելապես ներդրողները, կարիք ունեն իրենց մտքերը, տեսակետները հայտնելու և պետությունից արձագանք ստանալու:

Առաջին կարևոր պայմանն այն է, որ պետությունն ու մասնավոր հատվածը կարողանան երկխոսել: Երկրորդ՝ մեր մասնավոր հատվածի, առավելապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, կարծես թե, անտեսված են եղել: Իրենց համար աշխատել են, ստեղծել, աջակցության կարիք ունեցել են, չեն ստացել: Հիմա ունենք նոր իրավիճակ, երբ իրենց ձայնը և խնդիրները դառնում են լսելի: Խոսքը նաև այն մասին է, որ նրանք կարողանան գործընկերներ գտնել այլ ոլորտներից: Երրորդ՝ համաժողովները հիանալի հարթակ են կապերի ձևավորման համար: Սա առաջին քայլն է:

Սրանից հետո գործ, գործողություններ պետք է արվեն: Առանց դրա համաժողովների կարևորությունը կնվազի», - ասում է Գևորգյանը:

Նա կարծիք է հայտնում, որ համաժողովներից հետո մեկ տարվա ընթացքում արդեն կարող ենք որոշակի արդյունքներ տեսնել: «Ներդրումները պահանջում են աշխատանք, ներդրողները ցանկանում են ավելի լավ ծանոթանալ միջավայրին, մարզին, արդյունաբերությանը: Մեր կենտրոնն, օրինակ, զբաղվում է ներդրումային ծրագրերի մշակմամբ և ներդրողների հետ համագործակցությամբ: Բիզնես-ծրագիրը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվում, վերանայվում: Այսինքն՝ իրատեսական է, որ մեկ տարվա ընթացքում արդյունքներ գրանցվեն», - նշում է մեր զրուցակիցը:

Հաճախ է խոսվում այն մասին, որ բիզնեսծրագիր սկսելու համար ֆինանսական միջոցների առկայությունը պարտադիր է, մյուս կողմից՝ շեշտում են՝ նախ պետք է գաղափար ունենալ, փողը երկրորդական է:

««Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակն եմ, որտեղ 200 օրինակ կա, թե վերջին 10-15 տարվա ընթացքում ինչպես են մարդիկ, ոչինչ չունենալով, ստեղծել իրենց բիզնեսը: Գաղափարը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև գաղափարի իրագործումը, որովհետև, ինչպես ասում են, յուրաքանչյուր հայի գլխում մեկ վայրկյանում ծնվում է 100 հազար գաղափար, բայց շահում է նա, ով առաջինն է իրագործում:

Հիմա հաճախ են օրինակներ բերում, երբ մարդիկ 0-ից հաջողակ բիզնես են ստեղծել: Լինելով Հայաստանի 880 համայնքում՝ նրանցից շատերին անձամբ եմ ճանաչում: Դրանք իրական պատմություններ են: Այո՛, պետք է ունենալ գաղափար և սկսել այն իրագործել», - ասում է մեր զրուցակիցը:

Հավելում ենք՝ պետությունն էլ պետք է կանգնի այդ մարդկանց կողքին, աջակցի նրանց: «Իհարկե, կա մի պահ, երբ պետության աջակցությունն անհրաժեշտ է:

Բայց երբ մարդը որոշում է բիզնես սկսել, նա պետք է մեկ- երկու քայլ անի, հետո արդեն ակնկալի պետության աջակցությունը: Կա հաջողված բիզնեսի օրինակ, երբ մարդն իր ռեսուրսներով բիզնես է հիմնել, իր ռեսուրսներով շարունակել աշխատել, ո՛չ վարկային միջոցներ է վերցրել, ո՛չ էլ այլ աջակցություն ստացել: Ինքնուրույն աճել է, իր մարտավարությունը դա է եղել: Մեկ ուրիշն էլ դիմում է վարկային միջոցների օգնությանը: Պետության աջակցությունը պետք է լինի օրենսդրական դաշտի արդարացի, հավասարաչափ, թափանցիկ իրականացումը, պայմանների ստեղծումը:

Անդրադառնում ենք նաև բյուրոկրատիային:

«Բյուրոկրատիան բյուրոկրատիա է ամբողջ աշխարհում՝ իր յուրահատկություններով: Երկրներ կան, որտեղ բյուրոկրատիան շատ ավելի դաժան է: Դա, իհարկե, խնդիր է: Ներկայումս միջին օղակներում այն գոյություն ունի: Երբեմն գաղափարն ընդունվում է, սակայն միջին օղակներում տարբեր պատճառներով կանգ է առնում՝ գիտելիքի, մոտիվացիայի, ռազմավարական տեսլականի, ցանկության և այլնի պակասի պատճառով: Բյուրոկրատիան պետք է լինի տրամաբանության սահմաններում, առանց դրա բիզնեսը դժվար առաջ կգնա: Եղել եմ տարբեր երկրներում և կարող եմ ասել, որ հայկական բյուրոկրատիան վատերից չէ», - եզրափակում է Սամվել Գևորգյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր