Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հենց սկզբից Իրա­նի վրա ոչ մի հար­ված էլ ամե­րի­կա­ցի­նե­րը չեն ցան­կա­ցել իրա­կա­նաց­նել

МЕЖДУНАРОДНОЕ

realtribune.ru-ն «Իրանը, Հայաստանը և Վրաստանը վտանգված են. ԱՄՆ-ը գրոհում է «Հարավ-հյուսիս» տրանսպորտային միջանցքը» վերնագրով հոդվածում գրում է, որ Կասպից և Սև ծովերի տրանսպորտային միջանցքների համար պայքարը շարունակվում է, և պատահական չէ, որ ներկայումս հենց Վրաստանն է դարձել արտաքին խաղացողների թիրախ: Բանն այն է, որ այն կարևոր տրանսպորտային խաչմերուկ է և խիստ կարևոր ճանապարհ Իրանի ու Հայաստանի համար:

Չնայած նրան, որ Ուկրաինան հեռու է Վրաստանից, բայց հետխորհրդային շրջանի պատմությունը ցույց է տալիս, որ մի երկրում տեղի ունեցած փոփոխություններին հետևում են նմանատիպ փոփոխություններ մյուս երկրում: Հետխորհրդային շրջանի վրացական բոլոր ղեկավարներն էլ եղել են ամերիկաեվրոպամետ:

Տարբերությունը միայն այն է, որ Սահակաշվիլին ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն է, որը ակտիվորեն հակադրվում է գերմանաֆրանսիական տարածաշրջանային դաշինքին: Նույն հանրապետականները Զելենսկու շնորհիվ ներկայումս իշխանության են հասել Ուկրաինայում, և նրանց հիմա պետք է Վրաստանը:

Իրադարձությունները Վրաստանում իրականում տեղական նշանակության չեն, և դրանք ավտոմատ կերպով ազդում են նաև Իրանի շուրջ ծագած իրավիճակի վրա: Այն նույն օրը, երբ Թբիլիսիում սկսվեցին անկարգությունները, Իրանի հակաօդային ուժերը խփեցին Իրանի պետական սահմանը խախտած ամերիկյան անօդաչու թռչող սարքը: Ամերիկացիները, հայտարարելով, որ ԱԹՍ-ն խփվել է Օրմուզի նեղուցի միջազգային օդային տարածքում և ԶԼՄ-ներում, «արտահոսք» թույլ տալով Իրանի վրա նախապատրաստվող հարվածի մասին՝ իրականում իրանական Չախբեխար նավահանգստի տարածքի շուրջ ստեղծեցին լարվածություն: Իսկ այդ նավահանգիստը հանդիսանում է «Հարավ-հյուսիս» տրանսպորտային միջանցքի սկիզբը, որտեղ ներդրումներ են իրականացնում Չինաստանը և Հնդկաստանը: Ստացվում է, որ ամերիկացիները ԱԹՍ-ի պատմությամբ «զոդեցին» Չախբեխար նավահանգստի մուտքը, իսկ ուղղափառների համաժողովի պատմությամբ «զոդեցին» Իրան-Հայաստան-Վրաստան տրանսպորտային ուղու ելքը: Casus belli-ն օգտագործվեց որպես շղարշ՝ հենց սկզբից Իրանի վրա ոչ մի հարված էլ ամերիկացիները չեն ցանկացել իրականացնել: Նրանց առայժմ միայն մեկ բան է պետք՝ վախեցնել Ռուսաստանին և Իրանին այն աստիճանի, որ վերջիններս հետաձգեն «Հարավհյուսիս» տրանսպորտային միջանցքի շինարարությունը: 

Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի համար այս միջանցքի կարևորության մասին Պարսից ծոցում և Վրաստանում տեղի ունեցած միջադեպերից մեկ օր առաջ վերլուծական հոդված է լույս տեսել ՆԱՏՕ-ին կից Ատլանտյան խորհրդի կայքում, որտեղ ասվում է այն մասին, որ Իրանը խաղադրույք է կատարել Չախբեխար նավահանգստի և նոր տրանսպորտային միջանցքի վրա, որը օգնելու է «գոյատևել ԱՄՆ-ի պատժամիջոցների առկայությամբ»:

Ավելին, ասվում է, որ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները իրենց հյուպատոսություններն են բացել Բենդեր-Աբբասում (քաղաք Բելուջիստանի նահանգում, որտեղ գտնվում է Չախբեխարը): Սա կենսական կարևորություն ունի ոչ միայն Կենտրոնական Ասիայի երկրների համար, որոնք Համաշխարհային օվկիանոս ելք չունեն, այլ նաև Ռուսաստանի համար, քանի որ «Հարավ-հյուսիս» տրանսպորտային միջանցքով Մոսկվան մուտք կունենա նաև Հնդկական օվկիանոս, որը ծովային կարևոր երթուղի է Ասիայի և Եվրոպայի միջև: Ժամանակին Ռուսական կայսրությունը և Խորհրդային Միությունը հատուկ հույսեր էին կապում պարսկական միջանցքի հետ: Իմիջիայլոց, Հայրենական պատերազմի ժամանակ «Լենդ-լիզի» ծրագրի շրջանակներում Պարսկաստանի միջանցքում ԽՍՀՄ-ը ստացել է բեռների երրորդ մասը:

Ավելի վաղ Վաշինգտոնը Չախբեխար նավահանգստի օգտագործման հարցում բացառություն էր արել Հնդկաստանի համար՝ պայմանով, որ հնդկական բեռները պետք է անցնեն այդ նավահանգստով Աֆղանստանի «վերականգնման» համար: Այսինքն, ԱՄՆ-ը ցանկանում է նվազեցնել Չինաստանի և Պակիստանի (Գվադար նավահանգիստ) մասնաբաժինը Աֆղանստանի տարածք առաքումների հարցում՝ օգտագործելով Հնդկաստանի տրանզիտը իրանական նավահանգստի միջոցով: Միացյալ Նահանգները միտումնավոր կերպով պատժամիջոցներ չեն կիրառում իրանական նավահանգիստը արդիականացնելու Հնդկաստանի նախագծի նկատմամբ, քանի որ այլ ելք չունեն՝ Պակիստանն ու Չինաստանը թույլ չեն տա Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խմբավորմանը աջակցել, եթե Պենտագոնը պատերազմ սկսի:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա 2015 թվականին կառավարությունը պաշտոնապես անվավեր է ճանաչել Ռուսաստանի տարածքով զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական ունեցվածքի տարանցումը Աֆղանստան: Ենթադրենք՝ Պենտագոնը հարվածեց Իրանին, ի՞նչ կլինի հաջորդիվ. Աֆղանստանում նրա ուժերի շրջափակում: Իսկ ո՞րն է ԱՄՆ-ի ներկա պահի ամենակարևոր նպատակը:

Այս տարվա օգոստոսին պետք է կայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ղեկավարների գագաթաժողով, որտեղ կողմերը կարող են հայտարարել «Հարավ-հյուսիս» միջանցքի մեկնարկի մասին: Նման ծրագրի մասին խոսում են ոչ առաջին անգամ:

Օրինակ՝ դա քննարկվել է 2017 թվականի նոյեմբերին, երբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ Բաքվի և Թեհրանի գագաթաժողովներում անդրադարձ է եղել տարբեր հարցերի, կարևորագույն հարցերից մեկը երեք երկրների միջև տարանցումն է, որը կկապի Ասիան ու Եվրոպան:

Ըստ նրա, Բենդեր-Աբբասը կկապվի Հելսինկիի հետ, և այդ ճանապարհը անցնելու է Ադրբեջանով, Ռուսաստանով, այնուհետև Արևել յան և Հյուսիսային Եվրոպայի երկրներով: Այս հարցով Պուտինի խոսքերը ոչ պակաս կարևոր են: Նրա խոսքերով, Հյուսիս-հարավ միջանցքը արդեն իսկ աշխատում է փորձարկման ռեժիմում և Հնդկաստանից Իրանի տարածքով մատակարարումներ են իրականացվում դեպի Ռուսաստան, և այդ ճանապարհը ցույց է տալիս իր տնտեսական նպատակահարմարությունն ու արդյունավետությունը: Իրան-Ադրբեջան-Ռուսաստան միջանցքի մեկնարկը դրդում է Թեհրանին այլընտրանքային երթուղի ևս մշակել: Դա Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երթուղին է: 2019 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը և Ռուհանին նույնիսկ համաձայնել են Վրաստանին գազի հնարավոր մատակարարման հարցով:

Իրանցիները ամեն ինչ անելու են, որպեսզի միակողմանիորեն կախված չլինեն միայն Կասպից ծովով և Բաքվի նավահանգստով բեռնափոխադրումներ իրականացնելուց:

Կամո Խաչիկյան

Скрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении