Սահյանական օրերն այսուհետ կդառնան ամենամյա ՄՇԱԿՈՒՅԹ
Թեհրանի «տնային աշխատանքները» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Երբ արածդ աշխատանքը գնահատվում է, մեծ ուժ է տալիս առաջ շարժ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոց ունի ԱՆ քրեակատարողական ծառայ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կյանքը հեշտ չէ, բայց պետք է սիրել հողը. մեռնող գյուղի տներից... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահյանական օրերն այսուհետ կդառնան ամենամյա Թեհրանի «տնային աշխատանքները» «Երբ արածդ աշխատանքը գնահատվում է, մեծ ուժ է տալիս առաջ շարժվելու համար» Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոց ունի ԱՆ քրեակատարողական ծառայության նորանշանակ պետը Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով Կյանքը հեշտ չէ, բայց պետք է սիրել հողը. մեռնող գյուղի տներից մեկի վրա երբեք կողպեք չի լինի Անտառը հատող գյուղացուն պետք է իրական այլընտրանք առաջարկել, որպեսզի նա հասկանա՝ պետությունը հոգում է իր մասին Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Մուլտի Ագրո»-ն աշխատատեղեր է ապահովում 100-ավոր վարդենիսցիների համար ՍԴ-ն դեմ է մեկ անձի բացարձակ իշխանությանը Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել ՌԴ և ՀՀ իրավապահներին (տեսանյութ) Փաշինյանի տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք Ինչո՞ւ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից, կամ՝ բռնապետության վտանգները

Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը. Պատրիկ Ֆիորի

Past.am

Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը, որի համար կան բազմաթիվ պատճառներ: «Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգի ժամանակ ասել է ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան):

Անդրադառնալով հարցին, թե ինչու է սիրում Արցախը, նա ասել է. «Առաջինն այն է, որ ես գտնվում եմ իմ նախնիների հողում: Ցանկանում եմ, որ այս հողի վրա երեխաները կարողանան անհոգ մեծանան: Սիրելուս երկրորդ պատճառն էլ այն է, որ ես ճանաչում եմ Արցախն ու արցախցիներին, և ասում եմ ձեզ՝ դուք հրաշալի եք: Ես սիրում եմ պաշտպանել այն երկիրը ու ժողովրդին, ովքեր ապրում են այս հողի վրա: Ինձ համար շատ կարևոր է իմանալ իմ ժողովրդի պատմությունը և մոտիկից ճանաչել իմ արմատները: Ինչքան մարդ մեծանում է, այնքան ավելի է ձգվում դեպի իր արմատները»:

Երգիչն ընդգծել է իր սերն ու հարգանքը ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանդեպ՝ նշելով, որ ինքն ուրախ է, որ ճանաչել է նախագահի մարդ տեսակը, զգացել նրա բարությունն ու նրբանկատությունը:

Պատրիկ Ֆիորին խոստացել է կրկին գալ Արցախ ու երգել արցախցիների համար:

 

website by Sargssyan