Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ֆուտբոլի ակադեմիա
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանը, Էդգար Առաքելյանը, Վահագն Թևոսյանն այցելել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա:
Ակադեմիայում պատգամավորներին ընդունել են ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Նրանք հյուրերին ներկայացրել են վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում կատարված բարեփոխումները, մասնավորապես, Խինես Մելենդեսի` ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակման կարևորությունը, հայկական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կանանց ֆուտբոլի, ֆուտզալի առաջխաղացման, մարզերում ֆուտբոլի մասսայականացման և նոր ֆուտբոլիստների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Եվրո-2019-ի նախապատրաստական փուլի ընթացքը:
Ինչպես տեղեկացրին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, կողմերն արձանագրել են, որ Ֆուտբոլի ակադեմիայի բացումից ի վեր սա առաջին նմանատիպ այցն էր և կարևորել են ՀՖՖ-ի և ԱԺ սպորտի հանձնաժողովի համատեղ գործակցությունը` հայկական ֆուտբոլի արագընթաց զարգացման համար: