Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհր­դա­րա­նն իր առա­ջին ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները Կրկին մեդալ ունենք․ Արայիկ Հարությունյան Իջեւանում անկարգությունների գործով 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ․ ՔԿ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (ֆոտո) «Շախմատային ծիծեռնակներ». Շախմատային մրցաշար՝ Աժ–ում Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ) Սերգեյ Բագրատյանն ու Հովհաննես Հովհաննիսյանն օրենքի նախագծով առաջարկում են սահմանել «մերսման սրահ» հասկացությունը Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել Պակիստանում զինված մոտոցիկլավարները հարձակվել են ոստիկանության եւ հիվանդանոցի վրա. սպանվել է 6 մարդ

Սուդանում անհայտ անձինք կրակ են բացել խաղաղ քաղաքացիների եւ հատուկջոկատայինների ուղղությամբ

 

Անհայտ դիպուկահարները կրակել են խաղաղ քաղաքացիների եւ հատուկջոկատայինների ուղղությամբ Սուդանի մայրաքաղաք Խարթումում ցույցի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:

 

Այդ մասին հայտնել է Սուդանի Անցումային ռազմական խորհրդի ղեկավարի տեղակալ Մուհամադ Համդան Դեքլոն:

 

Դեքլոյի խոսքով՝ դիպուկահարները կրակել էն սուդանցի երեք հատուկջոկատայինների եւ վեց խաղաղ քաղաքացիների ուղղությամբ ռազմական հոսպիտալի եւ երիտասարդական կենտրոնի շենքի մոտ: Դեքլոն հույս է հայտնել, որ դիպուկահարները կձերբակալվեն եւ կդատապարտվեն:

 

Սուդանում ռազմական հեղաշրջումը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին չորս ամիս տեւած ժողովրդական ցույցերի ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել էր իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: Իշխանությունը ստանձնել էր բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել էր, որ երկու տարվա ընթացքում փոխանցելու է երկրի կառավարումն ընտրված իշխանություններին: Սակայն ժողովրդական բողոքի ցույցերը, չնայած զինվորականների խոստումներին, չեն դադարում: Ցուցարարները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարական մարմին եւ փոխանցել նրան իշխանական բոլոր լիազորությունները:

 

Սուդանի մայրաքաղաքում եւ ընդհանուր առմամբ երկրում իրավիճակը սրվել էր հունիսի 3-ին, երբ Սուդանի զինվորականները ցրել էին Խարթումում վրանային ճամբարի մի մասը: Բախումների հետեւանքով զոհվել էին տասնյակ մարդիկ: Ընդդիմությունը պատասխանել էր զինվորականներին գործադուլի միջոցով եւ կազմակերպել անհնազանդության ակցիաներ՝ կոչ անելով հնարավորինս արագ փոխանցել իշխանությունը քաղաքացիական կառավարությանը:

 

website by Sargssyan