Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհր­դա­րա­նն իր առա­ջին ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Փաշինյանի քարոզչամեքենան 4 ամիս մտածելուց հետո ավելի լավ է լռեր, քան այսպես պատասխան տար. Էդուարդ Շարմազանով

Past.am

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ամիսներ շարունակ մտածելուց հետո նիկոլական քարոզչամեքենան այսօր փորձել է տալ օտարերկրյա գործակալների մասին իմ հարցի պատասխանը՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանություններ և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագովներ: 
Հնչեցված հարցերին հռետորական հարցերով պատասխանեմ...

Իսկ ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր բերանը ջուր առած լռում են, երբ Բոլթոնը Երևանում կոչ է անում հրաժարվել պատմական կաղապարներից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Հայաստանը զրկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից: 
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ապրիլյան պատերազմից հետո, սեպ խրելով հայ-ռուսական դարավոր բարեկամության միջև, հայտարարում էին, թե այն սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր` լռում:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր ԵԱՏՄ-ն Հայաստանի համար սպառնալիք էին համարում, իսկ այսօր նույն ԵԱՏՄ նիստում ջերմ հրավիրում էին перейти в սուրճի սենյակ...Ինչպե՞ս:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր պետության համար շատ կարևոր քվեարկությունների ժամանակ կամ շփոթվում են կամ՝ հանկարծ հիվանդանում: 
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Վեհարանի վրա հարձակվողներին պաշտոն են տալիս:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր լռում են, երբ տրանսգենդերության քարոզ է լինում ԱԺ ամբիոնից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Արցախում դավադիր ուժեր են փնտրում: 

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր երկրում միասնություն և համերաշխություն քարոզելու փոխարեն ժողովրդին բաժանեցին սևերի և սպիտակների:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր հրաժարվեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

Եվ վերջապես, ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն են ստացել:

Հ.Գ.
Փաշինյանի քարոզչամեքենան 4 ամիս մտածելուց հետո ավելի լավ է լռեր, քան այսպես թույլիկ պատասխան տար:
Ինչպես ասում են՝ хотели как лучше, но получилось как всегда:

website by Sargssyan