Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ահա­զան­գը հնչեց­, կա­ռա­վա­րու­թյունն ան­տե­սում է այն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին: Նամակի ուսումնասիրությունից հետո դրա առնչությամբ նորության մասին հարցին Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, և կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձևաչափը ճգնաժամի հաղթահարման հարցում»:

Կառավարության մասնակցության հնարավոր ձևաչափը կարող է լինել այն, որ գործադիրը հաշվի նստի ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի այն կարծիքի հետ, թե ՍԴ յոթ դատավորների տեղերը թափուր են, ու կատարի դատավորի անդամության թեկնածուների առաջադրումներ։ Սա կլինի խիստ վիճելի նախաձեռնություն՝ իրավական տեսանկյունից, քանի որ կենթադրի, որ սահմանադրական կարգավորումների վերաբերյալ գնահատական տվել է ոչ թե ՍԴ-ն, այլ դրա ընդամենը մեկ դատավոր, իսկ կառավարությունն առաջնորդվել է այդ ցուցումով, որը սկզբունքորեն իրավական ուժ ունենալ չի կարող։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանին նման միակողմանի գործողությունների դրդում են ոչ միայն Վահե Գրիգորյանը, այլ նաև «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ։

Ի դեպ, արդեն իսկ տեսանելի է, որ եթե կառավարությունը որոշի հիմք ընդունել Գրիգորյանի պնդումները ու ՍԴ դատավորի համար առաջադրումներ անել, ապա նման մոտեցումը ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հետևանքներ է առաջացնելու։ Այս դեպքում՝ խախտվելու է քաղաքական համախոհության սկզբունքը, ինչը ևս ապալեգիտիմացնելու է գործընթացը:

Ավելորդ չէ նշել այն փաստը, որ անգամ Վահե Գրիգորյանն իր հայտնի նամակում կարևորել էր, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման ցանկացած տարբերակ պետք է ունենա քաղաքական համախոհության բաղադրիչ։ Արդեն իսկ հայտնի է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ընդունում Գրիգորյանի մեկնաբանությունները, ավելին՝ կարևորում է, որպեսզի սահմանադրական կարգավորումների շուրջ գնահատական հնչեցնի ՍԴն։ 

Սակայն նախօրեին շատ ավելի ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ու ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա հայտարարել է, որ խնդիրը քննարկել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ. «Այո, խնդիրը բավականին լուրջ է, Իրենց, ու նաև մեր մտահոգությունն այն է, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական դաշտում»: Զոհրաբյանի կարծիքով՝ ՀՀ սահմանադրական և իրավաբանական միտքը բաժանվել է երկու ճամբարի, ինչը բացարձակ անընդունելի է. «Այս հարցը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, և քանի դեռ հարցը գտնվում է քաղաքական հարթության մեջ, իսկ հարցը գտնվո՛ւմ է քաղաքական հարթության մեջ, այն չի ունենալու իրավական ճշգրիտ լուծում:

Ես չլսեցի որևէ սահմանադրագետի, որևէ իրավաբանի կարծիք, որ քաղաքականացված չլինի: Եվ, այո, Վենետիկի հանձնաժողովի նշյալ փորձագետը, որը, կարծում եմ, իրավասություն ուներ խոսել նաև Վենետիկի հանձնաժողովի անունից, ուներ մտավախություն, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ»:

Այսպիսով՝ ստացվում է, որ Վենետիկի հանձնաժողովը հասկացնում է, որ Հայաստանի կառավարության միակողմանի նախաձեռնությունները կամ նրա կողմից սահմանադրական կարգավորումների մեկնաբանությունները կարող են լեգիտիմ չհամարվել։ Այս պարագայում՝ ՍԴ ներկա կազմի շուրջ տարընթերցումները կարող են երկու լուծում ունենալ

Առաջին լուծումն ամրագրված է գործող Սահմանադրության մեջ, երբ Հիմնական օրենքի դրույթների մեկնաբանության բացառիկ իրավունքը պատկանում է ՍԴ-ին, որի հավաքական կարծիքը փաստորեն պետք է իմպերատիվ լինի իշխանության մյուս ճյուղերի համար։ Մյուս տարբերակն այն է, որ ՍԴ խնդիրն իշխանությունները լուծեն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Սակայն սա էլ վիճահարույց տարբերակ է՝ քաղաքական տեսանկյունից, որովհետև գործընթացն իր մեջ ռիսկայնության էլեմենտներ է պարունակում, ինչի հետևանքով առնվազն մի տևական շրջան կարելի է մոռանալ ներդրումների ու տնտեսական հեղափոխության մասին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ Երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Կարևոր՝ ՌԴ-ում բնակվող հայերի համար․ վերահսկողությունը խստացվում է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, հնարավոր են տեղումներ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի Ադրբեջանի «ջանքերին». Բայրամով «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակներ չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում ԾաղկաձորումՄինչև 18։00-ն ջուր չի լինի Տոկաևը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան