Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան (ֆոտո)
ПОЛИТИКАՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 2-ին, այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային եւ բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։
Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինակոչիկների ծնողների հարցերին, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել զինծառայողների կենցաղային եւ թիկունքային ապահովման ուղղությամբ։
Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ զորակոչի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու եւ զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։