Կիրառել պատժիչ նոր գործիքներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞ր երեք մարզպետները «կգնան տուն» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լոռու մարզում հսկայական քարեր են թափվել ճանապարհի վրա, մի քա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Երևան, 16.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կիրառել պատժիչ նոր գործիքներ Ո՞ր երեք մարզպետները «կգնան տուն» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին Անգլիայի հարավ-արեւմտյան ափին հսկայական մեդուզա է հայտնաբերվել Դե Յոնգը «Բարսելոնայում» վերցրել է Ալենյայի համարը Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի, կողքին դանակ Թուրքիայի իշխանությունները մտադիր են 137 բանտ կառուցել Գիշերով էքսկավատորով ճանապարհ են քանդել և հնավայրի հրաշք քարերը ջարդուփշուր արել․ ահազանգ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է Mercedes-ին. մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, կա 5 վիրավոր. Shamshyan.com Ճաշը լցրել ա դեմքին. զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության Չարենցավանում և Էջմիածնում կբացվեն նորակառույց մարզադպրոցներ Ուկրաինացի Սերգեյ Լիտովչենկոյի շնորհանդեսը՝ Երեւանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչի պաշտոնում

ՀՀ եւ Իրանի միջկառավարական հանձնաժողովը քննարկել է փոխգործակցության խորացման հարցը

Past.am

Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Փոխվարչապետն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել իրանական կողմին միջկառավարական նիստը կազմակերպելու եւ հայկական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար: Փոխվարչապետը արդյունավետ է գնահատել այս օրերին աշխատանքային խմբերի կատարած համատեղ աշխատանքը եւ վստահություն հայտնել, որ նիստին հատկացված ժամանակը առավելագույնս կօգտագործվի երկու երկրների առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող օրակարգում եղած խնդիրները համաձայնեցնելու նպատակով:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առեւտրատնտեսական, կրթության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

website by Sargssyan