Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այս տա­րի գա­զի սա­կա­գի­նը կբարձ­րա­նա՞

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

gazeta.ru-ն «Գազային պատերազմ. Հայաստանը գրոհում է «Գազպրոմի» վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը չի ցանկանում վճարել ռուսական գազի համար այնքան, որքան «Գազպրոմն» առաջարկում է, և արդեն սկսել է տուգանել «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղին:

Փորձագետները զգուշացնում էին, որ գնի իջեցման չարժե սպասել: Եղածից ավելի էժան անհնար է: Այս հակասությունը կարող է լուծվել Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել բնական գազի գնի նվազեցման: Դրան ուղղված բանակցությունները շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի, և բոլոր ժամկետները վաղուց ավարտվել են, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել:

2019 թվականի հուլիսի 1-ից ռուսական գազի գնի ինդեքսավորումը առիթ է, որ պաշտոնական Երևանը անդրադառնա հին խնդրին: Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանն արդեն իսկ բարձրացրել էր ռուսական գազի գինը Հայաստանի համար՝ 150-ից մինչև 165 դոլար հազար խմ-ի համար: Բայց սա՝ Հայաստանի «մուտքի մոտ», իսկ բնակչության համար ներքին սակագինը մնացել է նույնը:

Սակագինը չի ավելացել, քանի որ գազի հիմնական մատակարար «Գազպրոմ Արմենիային» (100% բաժնեմասով ռուսական «Գազպրոմին» պատկանող) շարունակում է տնտեսել իր հաշվին:

Ընկերությունը պատրաստվում է օպտիմալացնել ներքին ծախսերը՝ կրճատումներ կատարելով 13 մասնաճյուղերի մոտ 6000 աշխատակիցներից և կրճատելով ներդրումային պլանները: Օպտիմալացման չափը չի բացահայտվում, բայց խոսքը մոտ 500-ից 1000 աշխատողների կրճատման մասին է: Միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիան» չկարողանա բավարար միջոցներ խնայել օպտիմալացմամբ և արդեն այս տարի հայտ ներկայացնի բնակչության կողմից սպառվող գազի սակագնի բարձրացման համար:

Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա խոստովանել էր, որ, օրենքի համաձայն, «Գազպրոմ Արմենիան» ունի նման լիազորություն: Տեսականորեն հնարավոր է չբարձրացնել սակագները, եթե Հայաստանի իշխանությունները ներքին սպառողների համար սուբսիդավորեն բնական գազի գինը:

Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սկզբին հրաժարվել է նման տարբերակից:

Նա սակագնի իջեցման համար տեսնում է մեկ այլ լուծում՝ կատարել դա ռուսական «Գազպրոմի» հաշվին: Ըստ նրա, «2019 թվականի ընթացքում գազի գինը սպառողների համար չի բարձրանա, և իրենք մեկ տարի ունեն, որպեսզի շարունակեն խորհրդակցությունները Ռուսաստանի, «Գազպրոմի» և ԵԱՏՄ-ի հետ ` երկարաժամկետ հեռանկարում խնդրի լուծման համար»:

Հայաստանի կառավարության՝ gazeta.ru-ի աղբյուրը բացատրել է, որ վարչապետ Փաշինյանը գազի խնդրը կապում է ԵԱՏՄ-ի հետ. քանի որ երկրները գտնվում են միասնական տնտեսական տարածքում, անհրաժեշտ է ստեղծել հավասար պայմաններ թե՛ ռուսական, թե՛ հայկական բիզնեսի համար: Բանն այն է, որ արդյունաբերության համար գազի արժեքը Հայաստանում ավելի բարձր է, քան Ռուսաստանում, և դա բացասաբար է ազդում արտադրանքի արժեքի վրա՝ ստեղծելով անհավասար մրցակցություն ԵԱՏՄ շուկայում:

Այսինքն, ԵԱՏՄ-ի շրջանակներում գները պետք է հավասարվեն և ոչ թե բարձրացվեն Հայաստանի համար: Քանի որ մինչ այժմ Մոսկվան այս հարցով որևէ խոստում չի տվել կամ առնվազն հանրայնորեն ոչ մի կոնկրետ բան չի ասել, Հայաստանի իշխանություններն սկսել են հակահարձակման անցնել: Հունիսին «Գազպրոմ Արմենիան» տուգանվել է 10 մլն դրամով:

Այս որոշումը կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Տուգանքի չափը, իհարկե, աննշան է, բայց սա ազդանշան է «Գազպրոմի» և Կրեմլի համար: Ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ չէ: gazeta.ru-ն հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիային» գազի գնի շուրջ բանակցությունների առաջընթացի վերաբերյալ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պաշտոնապես մեկնաբանել է, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները վերջնական փուլում են: Ընկերությունը խոստացել է համապատասխան տեղեկատվություն ներկայացնել բանակցությունների ավարտից հետո: 

Սակայն արագ լուծման չարժե սպասել: Բանակցությունների առաջին արդյունքները կհայտնվեն, ըստ երևույթին, հոկտեմբերից ոչ վաղ: Այս պահին սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Երևան: Ավելի վաղ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Պուտինի հետ:

Հանդիպումից հետո նա ասել է, որ հույս ունի լեզու գտնել գազի գնի հարցով: Սակայն փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը պատրաստ չէ նվազեցնել գինը:

Ըստ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի , «Հայաստանն արդեն իսկ գազ է ստանում շատ մրցունակ և շուկայականից ցածր գնով, և միայն Բելառուսն է ավելի էժան գազ ստանում: Այնպես որ, ավելի էժան անհնար է»:

Օրինակ՝ Վրաստանը ադրբեջանական գազը գնում է 200-215 դոլարով, իսկ Թուրքիան՝ 290 դոլարով, Իրանը իր գազը վաճառում է Թուրքիային 300-400 դոլարով: Փորձագետները համարում են նաև, որ մյուս կողմից էլ՝ գազի գինը, ունենալով ֆինանսական բաղադրիչ, միշտ էլ մեծ քաղաքականության հարց է եղել: Ռուսաստանին ձեռնտու է իր հարևանների վրա ազդեցության գործիք ունենալը, նույնիսկ այնպիսի ավելի կամ պակաս հավատարիմ երկրների, ինչպիսիք են Հայաստանն ու նույն Բելառուսը: Ըստ Սիմոնովի, Հայաստանի նորընտիր ղեկավար Փաշինյանը Ռուսաստանի հետ բարեկամություն է անում, բայց բացառապես Կրեմլի հետագծով գնալուն պատրաստ չէ:

Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը համաձայնում է, որ մեր երկրների միջև անհամաձայնությունների ծագման հիմքեր միշտ էլ կան: Օրինակ, Մոսկվան կտրականապես չի ընդունում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Ներկայիս իշխանությունները նրան մեղադրում են իշխանությունը յուրացնելու մեջ: Մինչդեռ, համարվում է, որ Քոչարյանի նախագահության ժամանակ է (19982008) Հայաստանը կայացրել ռուսամետ ընտրություն: Ըստ փորձագետի, Ռուսաստանը լծակներ ունի Հայաստանի ներկայիս կառավարության վրա, և դա ոչ միայն գազն է, այլ նաև անվտանգության երաշխիքները ղարաբաղյան խնդրի առնչությամբ, և ներկայումս Հայաստանը շանսեր չունի Ռուսաստանից ստանալ հերթական գազային զեղչը:

Կամո Խաչիկյան

Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ«Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ