Փա­շի­նյա­նը ստիպ­ված է աշ­խա­տել ար­տա­կարգ իրա­վի­ճա­կում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Վա­ղը գա­լու է մի փուլ, որ իրենք ևս ունե­նա­լու են լե­գի­տի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալավերդու փողոցային «բարիկադները» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գործուղումային» թափանցիկության հորդոր ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Շան­սեր կան, բայց ակ­տիվ չենք

atorus.ru-ն «Ինչպե՞ս կազդի Վրաստանի իրավիճակը դեպի Հայաստան ռուսական զբոսաշրջիկների հոսքի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ կապված Վրաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների դադարեցման հետ՝ որոշ զբոսաշրջիկներ վերակողմնորոշվել են Հայաստանի ուղղությամբ: Ըստ էության, Հայաստանը կարող է իր վրա վերցնել Վրաստանի էքսկուրսիոն և քաղաքային զբոսաշրջության սեգմենտը:

Լողափային զբոսաշրջության հատվածը վերցնելու են Կիպրոսը, Ադրբեջանը և Թուրքիան: Հասկանալի պատճառներով լողափային զբոսաշրջությունը Հայաստանի դեպքում անհնար է, քանի որ այդ երկիրը ծով չունի, իսկ Սևանա լիճը բարձրլեռնային և սառն է, բացի դա, լողափային սեզոնը այնտեղ շատ կարճ է՝ 2-2,5 ամիս, և չկան համապատասխան քանակի հյուրանոցային տեղեր: Ներկայումս, ըստ տարբեր տուրօպերատորների տվյալների, Հայաստան զբոսաշրջային հոսքը աճել է 10-ից մինչև 45 տոկոս: Հետաքրքիր է, բայց Հայաստանի հյուրանոցատերերը ոչ մի հատուկ ակտիվություն չեն ցուցաբերում գովազդի ուղղությամբ:

Ըստ զբոսաշրջային ոլորտի փորձագետների, Վրաստանից Հայաստան փոխանցված զբոսաշրջային հոսքը այս տարի կկազմի առավելագույնը 10-ից 20 տոկոս, որոշ փորձագետներ անգամ հակված են ավելի փոքր թվեր արձանագրելուն:

Կամո Խաչիկյան

website by Sargssyan