ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մար­դա­տար գնաց­քի շո­գե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ար­դյոք դուք ունե՞ք հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյան... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Խաչանովի հաղթական մեկնարկը Մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի թիվ 3 դպրոցի նախկին տնօրենին Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Ի՞նչ գործողություններ է կատարել 6-րդ վարչությունը ՀՖՖ-ում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մար­դա­տար գնաց­քի շո­գե­քար­շը, չկա­րո­ղա­նա­լով ար­գե­լա­կել, ճեղ­քել է եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նի պա­տը և ըն­կել փո­ղոց Ար­դյոք դուք ունե՞ք հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյուն «Թաքունը վիրավորական է». Գ.Ծառուկյանը դատապարտում է նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյանին Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը «Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հա­մար» Նոր նախագծում կա՞ն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան իրա­վի­ճա­կի նա­խադ­րյալ­ներ Այնքան էլ ուրախալի չէ պատկերը, որը ուսուցիչները և աշակերտները կտեսնեն ԱԺ-ում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ) «Այս մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը կրկին չկա» «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվա իշխանություններն են». Շարմազանով Ին­տեր­նե­տա­յին ոլոր­տում վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­մի ներդ­րու­մը հա­կա­սում է հան­րա­յին շա­հե­րին Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը «Ան­թա­քույց քվա­զի­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը ոչ մի­այն չեն լու­ծում կու­տակ­ված խնդիր­նե­րը, այ­լև դրանք ավե­լի խո­ցե­լի են դարձ­նում» ՀԱԿ-ը շահագրգիռ է, իսկ իրավաբաններն այլ կարծիք ունեն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգան հետ

Past.am

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

 

Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ: Տեղյակ եմ, որ երեկ արդյունավետ և բաց քննարկումներ եք ունեցել մեր երկրի վարչապետի հետ»,- ասել է Նգույեն Թխի Քիմ Նգանը` ավելացնելով, որ Ազգային ժողովը ևս ամեն կերպ կաջակցի երկկողմ կապերի զարգացմանը:

 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Վիետնամի իր գործընկերոջ հետ` ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ: «Աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվի հարցերի լայն շրջանակ և կընդունվեն արդյունավետ որոշումներ` վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման և այլ ուղղություններով: Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանին ու Վիետնամին միմյանց են կապում ավանդական հարաբերությունները: Վարչապետը նշել է նաև, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի Մինի` 1959 թվականի Հայաստան այցից մեր ժողովրդի մոտ մնացել են ջերմ հիշողություններ:

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և տիկին Նգույեն Թխի Քիմ Նգանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է:

 

ՀՀ վարչապետը և Վիետնամի ԱԺ նախագահը բարձր են գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը և անհրաժեշտ համարել շարունակել քննարկումները` միմյանց դիրքորոշումներին համահունչ գործունեությունը շարունակելու նպատակով:

 

Զրուցակիցներն ընդգծել են, որ ՀՀ վարչապետի` Վիետնամ այցի արդյունքում երկու երկրների միջև ձևավորվել է համագործակցության բարենպաստ մթնոլորտ և կողմերը պետք է շարունակեն ակտիվ գործակցությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով: 

 

website by Sargssyan