Ալավերդու փողոցային «բարիկադները» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գործուղումային» թափանցիկության հորդոր ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սուբ­յեկ­տիվ մո­տեց­ման մի­տում են տես­նում ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒԼԻՍԻ). ՊՊԾ գուն­դը գրավ­վել է «Սաս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Նյու Յորքի բնակչուհին նշել է 114-ամյակը եւ ճանաչվել ԱՄՆ ամենատարեց մարդը

Past.am

Նյու Յորքի Հառլեմի թաղամասի բնակչուհի Ալելիա Մերֆին նշել է 114-ամյակը եւ ճանաչվել ԱՄՆ ամենատարեց մարդը, տեղեկացնում է Daily Mail-ը։

Կինն ունեցել է երկար ու երջանիկ կյանք՝ «ապրելով համեստ, ճիշտ վարվելով մարդկանց հետ եւ ստանալով Տիրոջ օրհնությունը»։

Նա ծնվել է Հյուսիսային Կարոլինայի նահանգի Գրիֆթոն քաղաքում 1905 թվականի հուլիսի 6-ին. նրա ծննդյան տարեթիվը համընկել է Թեոդոր Ռուզվելտի երդմնակալությանը եւ Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության հրապարակմանը։

Մերֆին տեղափոխվել է Հառլեմ 1926-ին, որտեղ ապրել է 98 տարի։

«Ոչ մի ճնշում, ոչ մի հիպերտոնիա, ոչ մի դիաբետ։ Նման բան չի եղել»,- ասել է նա թոռնուհուն՝ Նեֆեր Նեհեթին իր առողջական վիճակի մասին։

Ինքը՝ Ալելիան, իր երկարակեցության գաղտնիքը համարում է այն, որ ամեն երեկո ուտում է երկու բանջարեղեն եւ պահպանում չափավորություն։

website by Sargssyan