Ալավերդու փողոցային «բարիկադները» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գործուղումային» թափանցիկության հորդոր ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սուբ­յեկ­տիվ մո­տեց­ման մի­տում են տես­նում ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒԼԻՍԻ). ՊՊԾ գուն­դը գրավ­վել է «Սաս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ռաֆայել Նադալն ու Սերենա Ուիլյամսը 1/8 եզրափակիչում են

 

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 1 ժամ 48 րոպեում պարտության մատնեց ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային՝ 6:2, 6:3, 6:2։

 

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի պորտուգալացի Ժոաու Սոուզայի եւ բրիտանացի Դանիել Էվանսի դիմակայության հաղթողը։

 

Նադալը 51-րդ հաղթանակը տարավ այս մրցաշարում եւ 9-րդ անգամ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է 2008-ին եւ 2010-ին։

 

Կանանց մենախաղում աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը երկու սեթում առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Յուլյա Գյորգեսի նկատմամբ՝ 6:3, 6:4։ Պայքարը տեւեց 1 ժամ 13 րոպե։

 

37-ամյա Սերենա Ուիլյամսի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի իսպանացի Կարլա Սուարես-Նավարոն, որը պարտության մատնեց ամերիկացի Լորեն Դեւիսին։

 

website by Sargssyan