Կաթը՝ ջրի գին. գյուղացիները դժգոհում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին բարդ իրավիճակում են մարզերի, մասնավորաբար Լոռու մարզի անասնապահներն ու ֆերմերային տնտեսություններ ունեցող ձեռներեցները։ Խնդիրը կապված է կաթի գնի ցածր սակագնի հետ. բանն այն է, որ տեղում գյուղացիներից կաթը մթերվում է 120-130 դրամով, ինչը ոչ մի կերպ չեն կարողանում ընդունել գյուղացիները։
Նրանք դժգոհում են, որ կաթի գինը անգամ մեկ շիշ ջրի գնից էժան է, և դա իրենց ոչ մի կերպ ձեռնտու չէ, և չեն պատրաստվում այդ գնով կաթ մթերել։ Խնդիրը իրականում բավականին լուրջ է, քանի որ շատ ֆերմերային տնտեսություններ իրենց գործունեությունը ծավալում են վարկային միջոցների հաշվին, և հիմա՝ կաթի մթերման պիկին, էժան կաթ մթերելով՝ նրանք չեն կարողանում իրենց վարկերը սպասարկել։ Այնպես որ, լուրջ դժգոհություններ են հասունանում, խոսակցություններ կան, որ հնարավոր է գյուղացիները նույնիսկ դիմեն կտրուկ միջոցների՝ ճանապարհներ փակելով: