Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ըն­դա­մե­նը շո­ուի մասն է ապա­հով­վում». ե՞րբ բո­վան­դա­կու­թյուն կստա­նան օտա­րերկ­րյա այ­ցե­րը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սինգապուրյան հրաշքի սպասումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օտարերկրյա մի շարք այցերն ու դրանցից ակնկալվող արդյունքները միանշանակ չեն: Սկսելով նախ «Հայաստանը Սինգապուր դարձնելու» ցանկությունից, որն ուներ նաև նախորդ կառավարությունը, խոսելով նաև այդ երկրի օրինակը բերելու մոլուցքից՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի հանգամանք առանձնացրեց.

«Նախ՝ Սինգապուրն իր տնտեսական հրաշքով պարտական է Լի Կուան Յուին, բայց հարցն այդ հրաշքին հասնելու ճանապարհն էր. Լի Կուան Յուն Սինգապուրում բռնապետություն էր հաստատել:

Ի դեպ՝ Ն. Փաշինյանի կողմից արվում են քայլեր, որոնցով որոշ դեպքերում կրկնօրինակվում է Լի Կուան Յուի քաղաքականությունը: Խոսքը դատական համակարգը իշխանություններին ենթարկեցնելու, ինչպես նաև իր թիմում կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, ըստ որի՝ կան նաև մի քանի հոգու դեմ հարուցված քրեական գործեր: Բացի այդ, Լի Կուան Յուն ամբողջությամբ իրեն ենթարկեց երկրի ներքաղաքական իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը:

Այդ ամենի «շնորհիվ» էլ նա հասավ սինգապուրյան հրաշքի իրականացմանը: Այդուհանդերձ, նա փայլուն տնտեսագետ էր և շատ լավ թիմ էր հավաքել՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և նրա դիլետանտ թիմակիցների, որոնք անփորձ լինելով՝ եկան ու նստեցին համապատասխան պաշտոնների»:

Շարունակելով թեման՝ նա մի շարք հարցադրումներ արեց. «Կարևոր է այն, թե հայ հասարակությունն արդյո՞ք պատրաստ է, որ ՀՀ-ում բռնապետություն հաստատվի, ինչպես ժամանակին Սինգապուրում էր: Սինգապուրյան հրաշքի մասին խոսելիս՝ շատ դեպքերում մեր հասարակությանը սնում են տնտեսական ձեռքբերումներով ու բացարձակ չեն նշում, թե ժամանակին Սինգապուրում ինչ քաղաքական համակարգ էր հաստատվել:

Պետք է դիտարկել նաև հարցը, թե աշխարհաքաղաքական ի՞նչ իրավիճակ էր Սինգապուրի շուրջ, արտաքին ինչպիսի՞ վտանգներ ուներ այդ երկիրը Լի Կուան Յուի կառավարման տարիներին, և ինչպիսի՞ իրավիճակում է Հայաստանը:

Մեծ հաշվով, տնտեսական բարեփոխումների իրականացումը 99 տոկոսով կախված է երկրի աշխարհաքաղաքական դիրքից ու իրավիճակից: Սինգապուրը ծովափնյա երկիր է, շրջափակման որևէ խնդիր չի ունեցել, ինչն ունի ՀՀ-ն»:

Ընդհանուր առմամբ, քաղաքագետի խոսքով, խնդիրն այն է, որ մենք չենք կարող ինչոր երկրի մոդել բերել ու ներդնել Հայաստանում: «Մենք պետք է հաշվի առնենք մի շարք հանգամանքներ, որոնցից մեկը ժողովրդի՝ այդ մոդելներին ադապտացվելու խնդիրն է:

Պետք է հաշվի առնել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչը:

Շատ դեպքերում խոսում ենք տնտեսական բաղադրիչի մասին, որը, օրինակ, Սինգապուրի դեպքում հրաշք է, բայց քաղաքականին շատ քիչ ենք անդրադառնում, հաշվի չենք առնում, որ սինգապուրյան իշխանությունների քաղաքականությունը փոխվեց միայն տնտեսական հրաշքին հասնելուց հետո»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով որևէ երկրի մոդել չկրկնօրինակելու անհրաժեշտության և Հայաստանի համար հստակ հայեցակարգ մշակելու խնդրի մասին:

«Նույն համատեքստում օտարերկրյա այցերը չպետք է ինքնանպատակ լինեն: Եթե երկրի ղեկավարը մեկնում է Վիետնամ, Սինգապուր կամ մեկ այլ երկիր, մենք այդ այցերից սպասվելիք օգուտները որոշ ժամանակ անց պետք է քաղենք: Պարզապես գնալ ու գալը անիմաստ է: Սա նաև պետական բյուջեի գումարների փոշիացում է, և այդ համատեքստում պետք է հասկանան այցերի՝ ինքնանպատակ չլինելու կարևորությունը: Որևիցե երկիր գնալուց առաջ պետք է համապատասխան բազա և պայմանագրերի փաթեթ ունենալ»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ դեռ չկա այն բազան, հայեցակարգը, որով կարելի է ներկայանալ նաև արտաքին դաշտում:

«Օրինակ՝ ներդրումներ բերելու համար պետք է իշխանություններից անկախ դատական իշխանություն ունենալ, ինչպես նաև՝ համապատասխան Հարկային օրենսգիրք: Բայց եթե վարչապետը հայտարարում է, որ Հայաստանում չկա գեթ մեկ դատավոր, որը կարող է իրեն ընդդիմանալ, ապա ինչի՞ մասին է խոսքը: Ավելի քան մեկ տարի է՝ պարոն Փաշինյանի կառավարությունը ղեկավարում է ՀՀ-ն, բայց որևէ փոփոխություն չկա:

Որևէ փոփոխություն չկա նաև դատական համակարգում, բացի դատական իշխանությունում չակերտավոր բարեփոխումներ իրականացնելու փորձերից, որոնք ընդամենը դատավորներին վախեցնելու և իրենց ենթարկելու նպատակ ունեին»,-ասաց նա:

Կարևորելով նշված ոլորտներում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը՝ Գ. Համբարյանը շեշտեց. «Այդ փոփոխություններից զատ կարևոր է նաև դրանք փիառելը արտաքին դաշտում, նաև օտարերկրյա ներդրողների մոտ, ինչը պետք է կազմակերպվի մի քանի գերատեսչությունների կողմից: Թեպետ կլինեն հանդիպումներ, բայց որևէ ծրագիր կամ ներդրում սկսելուց առաջ երկրի մասին տեղեկություններ կփնտրեն:

Այդ առումով այս պահի համար Հայաստանի մասին նրանք որևէ դրական տեղեկություն չեն կարող ունենալ, քանի որ վերոնշյալ առաջնային ոլորտներում ոչինչ չի փոխվել: Այցերը բովանդակություն կստանան միայն այն դեպքում, երբ դատական համակարգում և Հարկային օրենսգրքում կտրուկ փոփոխություններ կլինեն: Միայն այդ դեպքում Հայաստանի իշխանությունները կարող են հույս ունենալ, որ ներդրումներ կլինեն: Թե՛ վարչապետի, թե՛ նախագահի այցերը միայն այդ ժամանակ պտուղ կտան, իսկ հիմա այդ այցերի օգտակար գործոնը շատ քիչ է»:

Գագիկ Համբարյանը հիշեցրեց նախորդ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը տարածաշրջան, երբ վրացական և ադրբեջանական կողմի հետ կնքվել էին պայմանագրեր. «Հայաստանում նա բավականին ճոխ ու սելֆիառատ այց ունեցավ: Մեզ մոտ, մեծ հաշվով, ընդամենը շոուի մասն է ապահովվում, իսկ բովանդակային՝ ֆինանսական մասը՝ ոչ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց