Նոր մեքենա, դրամական միջոցներ ու եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Մհեր Մկրտումյանը 2018թ. հարկային տարում 21 000 ԱՄՆ դոլար արժողությամբ «MERCEDES-BENZ CLA 200» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Բացի այդ, նշված հարկային տարում նա 10 000 ԱՄՆ դոլարով վաճառել է «MERCEDES-BENZ ML350 4MATIC» մակնիշի ավտոմեքենան:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 100 000 ՀՀ դրամ, 300 ԱՄՆ դոլար և 2662 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 500 000 ՀՀ դրամ, 5000 ԱՄՆ դոլար և 325 եվրո:
Մհեր Մկրտումյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտը 2018 թվականին կազմել է 3 614 061 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նա ստացել է նաև 5351 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից: Մհեր Մկրտումյանը ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնել է նախորդ տարվա հոկտեմբերին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ