Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մշա­կույ­թը և գի­տու­թյու­նը հե­տին պլան են մղված»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Լեռնային պար» քանդակ, Ալեքսանդր Մանթաշյանի, Ավագ Պետրոսյանի, Անդրեյ Սախարովի հուշարձաններ: Սա քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանի աշխատանքների մի մասն է: «Փաստի» հետ զրույցում քանդակագործն անդրադառնում է հայաստանյան մշակութային կյանքի, երիտասարդների՝ արտերկրում բախտ որոնելու ցանկությանը և ոչ միայն:

Արզումանյանը մշակութային կյանքում առկա դժվարությունները կապում է երկրի տնտեսական վատ վիճակի հետ:

«Սարսափելի է, երբ ֆինանսական հարցերի պատճառով պետությունը չի կարող սատար կանգնել մեր մշակութային կյանքին: Իմ սերնդի մշակութային գործիչները, որոնք Խորհրդային Միության տարիներին են ապրել, երիտասարդ ժամանակ ինչ-որ օժանդակություն ստացել են՝ թե՛ ցուցահանդեսներ կազմակերպելու և դրանց մասնակցելու, թե՛ արվեստանոցների հարցում: Անկախության հռչակումից հետո օժանդակության հարցերն անտեսվեցին, հիմա, կարծես թե, երիտասարդներից ամեն մեկն իր գլխի ճարը տեսնում է, ամբողջ հույսը բարերարների բարեգործության վրա է», - ասում է քանդակագործը:

Նա բարձրաձայնում է մշակութային գործիչներին վերաբերող ևս մեկ խնդրի մասին: «Այն մարդը, որն իր ողջ կյանքում լինում է «ազատ» արվեստագետ, այսինքն՝ պետական որևէ հիմնարկում չի աշխատում, 65 տարեկանը լրանալուց հետո զրկվում է թոշակի հնարավորությունից:

Իմ սերնդի մարդիկ այն ժամանակ աշխատում էին, թոշակային ֆոնդին գումարներ փոխանցում, բայց 1990 թվականից՝ գեղարվեստի ֆոնդի քանդվելուց հետո հայտնվեցին «անգործի կարգավիճակում»: Ես այն ժամանակ պետությանը ահագին գումար եմ վճարել, բայց հիմա 36 000 դրամ թոշակ եմ ստանում: Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ դա բավական փոքր գումար է», - նշում է մեր զրուցակիցը:

Նա կարծում է, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում դժվար թե որևէ փոփոխություն լինի: «Երկիրը նոր քայլեր է անում, մշակույթի մասով դեռ խոսակցություն չկա: Ավելի վատ՝ մշակույթի նախարարությունը ներառել են կրթության, գիտության նախարարության մեջ: Մշակույթի մասին ոչ մի կոնկրետ օրենք չկա», - ընդգծում է քանդակագործը:

Նա պնդում է՝ մշակույթը հզոր զենք է՝ մեր երկիրը դրսում ներկայացնելու համար: 

«Մենք մշակութային երկիր ենք: Աշխարհը մեզ ճանաչում է որպես մշակութային երկիր: Այսօր, ցավոք սրտի, մշակույթը և գիտությունը հետին պլան են մղված: Կա՛մ մեր պետական այրերը մի օր կհասկանան դա, կա՛մ հասկանում են, սակայն հնարավորություններ դեռ չկան: Այս հարցին դժվար է պատասխանել: Բայց լուրջ քայլեր են պետք այս ոլորտում, քանի որ այսօր երիտասարդները հեռանում են, իրենց բախտը փորձում աշխարհի տարբեր ծայրերում:

Մենք դարեր շարունակ երկիր, պետականություն չունենալով, այնուամենայնիվ, ստեղծել ենք հարյուրավոր ճարտապետական կոթողներ, գրականության և գիտության գոհարներ: Նարեկացի ու Կոմիտաս ունենք, որոնք բարդ պայմաններում են ստեղծագործել: Այսօր արվեստի բոլոր՝ կինոյի, կերպարվեստի, գրականության, երաժշտության ասպարեզներում մեծ ճգնաժամ է: Աստված տա, որ դրանից շուտ դուրս գանք, որովհետև սերունդներ են դաստիարակվում: Չգիտեմ՝ նոր սերունդն ինչով կառաջնորդվի»,- ասում է Արզումանյանը՝ շեշտելով՝ տարբեր ոլորտներում որակական անկումը նկատելի է:

«Հանդիսատեսի մակարդակը շատ է իջել, պատճառը նաև այս հեռուստասերիալներն են: Կգա մի ժամանակ, երբ կհավասարվենք անտառաճանաչ ժողովուրդներին: Սա ցավալի է, բայց փաստ է: Մարդիկ պետք է որքան հնարավոր է շուտ գիտակցեն, որ մեր մշակույթը կարևոր է, այն աշխարհին ներկայանալու ամենակարևոր միջոցներից մեկն է», - եզրափակում է քանդակագործ Տիգրան Արզումանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ