Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փա­շի­նյա­նը խոր­հուրդ է տվել Ղա­րա­բա­ղում կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րում չօգ­տա­գոր­ծել իշ­խա­նու­թյան գա­լու նույն տեխ­նո­լո­գի­ան, որն ինքն է օգ­տա­գոր­ծել

МЕЖДУНАРОДНОЕ

kp.ru-ն «Ամերիկացիները «ղարաբաղյան հանգույցը» կտրելու սուր են նախապատրաստում» վերնագրով հոդվածում գրում է, որ համացանցի հայկական հատվածում կրկին սկանդալ է` բոլորը քննարկում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին ուղղված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեղծ նամակը: Եթե դա իրական լիներ, ապա այս տարվա հիմնական սենսացիան կլիներ, քանի որ նամակում, իբր, Հայաստանի կառավարության ղեկավարը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման համար խոստանում է մոտ ապագայում հայկական զորքերը դուրս բերել չճանաչված Լեռնային Ղարաբաղից, և որ Հայաստան-ՆԱՏՕ մերձեցման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի հետ վիճելի տարածքներում հայկական զորքերի ներկայությունն է: Ըստ «Փաշինյանի նամակի», այս խոչընդոտը կվերացվի մեկ տարվա ընթացքում անցկացվելիք հանրաքվեի միջոցով: Այս նամակը ոչ միայն կեղծ է, այլ նաև երկու կամ երեք անգամ է կեղծ, կամ նույնիսկ կեղծի քառակուսի է առնվազն երկու պատճառով:

Առաջինն այն է, որ եթե մի օր նման նամակ գրվեր, ապա դա կլիներ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին օրը, քանի որ ոչ միայն Ղարաբաղը ոտքի կկանգներ, այլ նաև ամբողջ Հայաստանը: Եվ երկրորդ հերթին Հայաստանը չճանաչված հանրապետությունում չունի զորք: Շփման գծում ղարաբաղյան բանակի ստորաբաժանումներն են: Հայկական զորքերը տեղակայված են Հայաստանի տարածքում, սահմանի մոտակայքում: Այն փաստը, որ իրականում այդպիսի նամակ չի եղել, և ինչ-որ մեկը պարզապես արտահոսք է իրականացրել, հաստատում է ինչպես Հայաստանի ԱԱԾ-ն, այնպես էլ արտգործնախարարությունը, բայց ասել, թե ով է դա արել, չեն կարողանում:

Փորձագետները, որոնք վերլուծել են նամակի տեքստը, համոզված են, որ այդ կեղծիքի «ոտքերը» աճում են երկրի սահմաններից դուրս: Իհարկե, կարելի է ենթադրել, որ սադրանքների հետևում հարևան Ադրբեջանի որոշակի ուժեր են, սակայն Բաքուն հազիվ թե ցանկանա սրել հարաբերությունները Երևանի հետ, և առավել ևս նոր պատերազմ հրահրել այն դեպքում, երբ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայան է գտնվում, և Մոսկվան երաշխավորում է Երևանի ինքնիշխանությունը: Փոխարենը կա մի կողմ, որի համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա գործընթացը նման է վերքի վրա աղ ցանելուն: Եվ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դա ԱՄՆ-ն է: Ռուսաստանին թշնամական պետությունների օղակով շրջապատելու գաղափարում Վաշինգտոնը դեռևս չի կարողացել հասնել ցանկալիին: Բացի Բելառուսից՝ Ռուսաստանի արևմտյան սահմաններում ամեն ինչ լավ է ամերիկացիների համար: 

Որոշ հաջողություններ ամերիկացիները արձանագրել են Վրաստանում, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելը չի ստացվում, և առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Քանի դեռ այն լուծված չէ, կողմերից մեկի համար դրականը կառաջացնի մյուս կողմի կտրուկ բացասական արձագանքին: Սակայն ԱՄՆ-ի համար Անդրկովկասում հակառուսական ճակատ ստեղծելը անհրաժեշտ է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի նկատմամբ ճնշումների համար: Հետևաբար, Վաշինգտոնի կողմից բազմիցս հայտարարվել է, որ հակամարտության լուծման ներկայիս ձևաչափը փակուղային է: Ամերիկացիները առաջարկում են մեկ այլ տարբերակ` «խաղաղություն տարածքների դիմաց»: Արագ և էժան:

Իհարկե, ինչ-որ մեկը ստիպված կլինի պարտվել, սակայն խանգարող հիմնաքարը կհեռացվի ճանապարհից: Հաղթողը որպես շնորհակալություն կամավոր կերպով կանդամակցի ԱՄՆ-ի հավաքականին, իսկ պարտվողը հետագա օգուտների հույսով կամ էլ պարզապես ստիպողաբար դա կանի: Բանն այն է, որ Ղարաբաղը, որպես վեճի առարկա, կդադարի գոյություն ունենալ: 

Այս ծրագիրը լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի ռազմավարության նոր հայեցակարգին, որի մասին վերջերս հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինը (USAID): Եվ դրա համար, ըստ ամերիկացի քաղաքական գործիչների և փորձագետների, Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային գործընթացին որպես լիարժեք բանակցային կողմ:

Տարօրինակ կերպով Վաշինգտոնի այս ձգտումը գրեթե ամբողջությամբ համընկնում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ: Այստեղ Հայաստանի վարչապետի փաստարկը պարզ է եւ տրամաբանական. նա չի կարող խոսել Լեռնային Ղարաբաղի փոխարեն, քանի որ դա առանձին հանրապետություն է, իսկ Հայաստանը հակամարտության կողմ չէ: ԱՄՆ-ի համար Ստեփանակերտի մասնակցությունյը կարևոր է միայն նրանով, որ նա իր համաձայնությունը տա ամերիկյան գործողությունների պլանին:

Եվ այդ դեպքում Երևանը ոչ մի առարկություն չի կարող ներկայացնել, և այստեղ վախենալու ոչինչ չկա, որովհետև ԼՂՀ ներկայիս ղեկավար Բակո Սահակյանը հանրապետության ինքնիշխանությունն ու պետականությունը պահպանելու միանշանակ դիրքորոշում ունի:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններ են լինելու, և ամերիկացիների առաջարկով ինչպես Երևանի, այնպես էլ Ստեփանակերտի ուլտրառադիկալները և Սորոսի կառույցները սկսել են ավելի շատ հայտարարել, որ ներկայիս ԼՂՀ ղեկավարությունը չափազանց ռուսամետ է և չի պաշտպանում հայկական շահերը: 

Այդ գաղափարը հատկապես առաջ է մղում Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը սերտ կապեր ունի Սորոսի կառույցների հետ: Վաշինգտոնը շահագրգռված է Ստեփանակերտում ունենալ ավելի հավատարիմ և ավելի «համաձայնող» կառավարություն, իսկ դրա համար առկա են ներկա ղեկավարին փոխելու բոլոր հնարավորությունները:

Ամերիկացիների առաջարկությամբ կամ առանց դրա Հայաստանի վարչապետը ամեն կերպ խորացնում է հակամարտությունը ԼՂՀ ներկայիս ղեկավարության հետ: Եվ, ի դեպ, նախկին նախագահ Քոչարյանի հետապնդումը, որը կարող է հիմնված լինել միայն անձնական պատճառների վրա, շատ համոզիչ կերպով նպաստում է այդ պառակտման խորացմանը:

Փաշինյանի շրջապատից ստացած տեղեկատվության համաձայն, նա խորհուրդ է տվել Ղարաբաղում կայանալիք ընտրություններում իր ձախողման դեպքում չօգտագործել իշխանության գալու նույն տեխնոլոգիան, որը ինքն է օգտագործել, մասնավորապես՝ Ղարաբաղում «թավշյա հեղափոխություն» կազմակերպել, ներառյալ զանգվածային փողոցային ցույցերի կազմակերպումը և անհրաժեշտության դեպքում` անհնազանդության գործողությունները:

Հաշվի առնելով վերը նշվածները, եթե այս գաղափարը հաջողությամբ պսակվի, ապա կարելի է կասկածել, թե արդյո՞ք հաղթողը Ղարաբաղի «բանալիները» կուղարկի Երևան, այլ ոչ թե, օրինակ, Վաշինգտոն: Նմանատիպ սցենարի դեպքում, ամենայն հավանականությամբ, կեղծ նամակը և բազմաթիվ այլ կեղծիքներ, որոնք եղել են և դեռևս լինելու են, մեծ պառակտում կառաջացնեն Հայաստանի և Ղարաբաղի միջև: Կամ գոնե կլինի զգացմունքային հետևանք, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կհատի այն գիծը, որը որոշում է Ղարաբաղի ղեկավարության հետ հաշտեցումը և նորմալ հարաբերությունները:

Կամո Խաչիկյան

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ