Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս որոշել՝ դուք աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Գոյություն ունեն ձախլիկներ և աջլիկներ, և դա որոշվում է ձեռքերով: Այսինքն՝ այդ առումով մարդկանց տարբերակում է այն, թե որ ձեռքն է դոմինանտ՝ ա՞ջ, թե՞ ձախ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ մարդը աջլիկ կամ ձախլիկ կարող է լինել ոչ միայն ձեռքերով, այլ նաև աչքերով, ոտքերով, ականջներով: Ընդ որում, եթե ականջով նա աջլիկ է, պարտադիր չէ, որ ձեռքով էլ աջլիկ լինի: Աչքերով մարդու աջլիկությունը կամ ձախլիկությունը որոշելը հեշտ է: Ձեր առջև պարզեք մեծ մատը վեր տնկած ձեռքը, սկզբից այդ մատին նայեք երկու աչքերով, ապա հերթականությամբ փակելով մի աչքը: Դոմինանտ աչքը կլինի այն աչքը, որով նայելիս առավել նման պատկեր կստանաք երկու աչքով նայելու հետ համեմատած: Նույն կերպ կարելի է թեսթավորել նաև ականջները:

Սա անգամ կյանքի ընթացքում է նկատվում. օրինակ՝ կենցաղում ձայնի ուղղությամբ որ ականջն եք սովորաբար թեքում, որ ավելի լավ լսեք, կամ էլ անկախ նրանից, թե որ ձեռքով եք վերցնում հեռախոսը, այն աշխատում եք մոտեցնել դոմինանտ ականջին (լինում է, չէ՞, որ անգամ ձախ ձեռքով վերցրած հեռախոսը մարդը մոտեցնում է աջ ականջին, չնայած դա հարմար չէ):

Իրականում եթե անգամ այդպիսի գործողություններն անհարմար են, միևնույն է, մարդը փորձում է օգտագործել բնության կողմից իր զույգ օրգաններից լավագույնին տրված առավելությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց 40%-ը ձախ ականջավոր է, 30%-ը՝ ձախ աչքավոր, 20%-ը՝ ձախ ոտքավոր և 10%-ը՝ ձախ ձեռքավոր:

Բնության մեջ կապիկները, օրինակ՝ ևս ունեն ձախլիկություն և աջլիկություն: Շիմպանզեն սովորաբար հիմնական գործողությունը կատարում է դոմինանտ ձեռքով, օրինակ՝ աջ ձեռքով բռնած փայտով խառնում է տերմիտների բույնը. այդ ձեռքով նա ավելի լավ է զգում բնի խորությունը, փայտի ծանրանալը՝ տերմիտներ հավաքվելու պատճառով, որոնց հետո լիզելու է փայտից: Այսինքն՝ նրա համար կեր հայթայթելը հեշտանում է, և նա ավելի կայուն է դառնում բնական ընտրության տեսակետից:

Իրականում բնության մեջ կապիկների մոտ աջլիկությունը և ձախլիկությունը 50-ական տոկոս է կազմում: Պարզվել է նաև, որ նեանդերթալացիները ևս ունեցել են աջլիկներ և ձախլիկներ: Սա հայտնաբերվել է նրանց ատամներն ուսումնասիրելով: Նրանք խելացի մարդիկ էին, բայց մի քիչ անշնորհք: Դանակը պահելով դոմինանտ ձեռքին՝ նեանդերթալացին ատամներով միսը բռնել է և դանակով կտրել: Ժամանակ առ ժամանակ նրանք այդ գործողությունը կատարելիս վնասել են դոմինանտ ձեռքի կողմի ատամները, որը և հաշվարկել են հնէաբանները: Պարզվել է, որ նեանդերթալացիների մոտ ևս ձախլիկները կազմել են 10%:

Իսկ ինչո՞ւ են ձախլիկ մարդիկ այդքան քիչ: Ապացուցված է, որ ձախլիկությունը և աջլիկությունը պայմանավորված է գենետիկայով: Ընդ որում, դոմինանտ օրգանի որոշման հարցում դեր է խաղում մոտավորապես 40 գեն: Սովորաբար աջ օրգանի գործունեության համար պատասխանատու է լինում ուղեղի ձախ կիսագնդի համապատասխան հատվածը, բայց պարզել, թե ինչու աջլիկները շատ են ձախլիկներից, դեռ չի հաջողվել: Հայտնի է միայն, որ հազվագյուտ հանդիպող Դաունի հիվանդության ժամանակ ձախլիկների և աջլիկների թիվը հավասար է: Իսկ այն, որ համարվում է, թե ձախլիկները ավելի տաղանդավոր են, սխալ է և հաստատված չէ գիտության կողմից:

Մարդը առաջին անգամ իր աջլիկությունը կամ ձախլիկությունը իմանում է այն ժամանակ, երբ ձեռքն է վերցնում մատիտը և սկսում է խզբզել: Նախկինում ձախլիկությունը համարվում էր արատ, և այն փորձում էին չեզոքացնել դեռ մանուկ հասակից: Ձախ բառն առաջացել է անգլերեն lyft բառից, որը նշանակում է թույլ, իսկ աջը՝ dexter բառից, այսինքն՝ հմուտ, բարենպաստ:

Պարզվում է, որ գիտությունը այնքան է զարգացել, որ մոր արգանդում գտնվող երեխայի ոչ միայն սեռը կարող են որոշել ճշգրտորեն, այլ անգամ այդ երեխայի ձախլիկ կամ աջլիկ լինելը: Ուլտրաձայնի միջոցով հետազոտություններ կատարելով՝ պարզվել է, որ արգանդում զարգացող երեխաների 10-ից 9-ը սովորաբար աջ ձեռքի մեծ մատն է դեպի բերանը տանում, այսինքն՝ աջլիկներ են:

Այդ ամենը հաստատվել է նաև հետագայում՝ այդ երեխաների մեծանալուց հետո նրանց դոմինանտ ձեռքը որոշելով: Միայն թե այս նորամուծությունը պատուհաս չդառնա. քանի որ եթե հիմա ծնողները որոշում են՝ տղա ունենալ, թե աղջիկ, հանկարծ դրան կարող է նաև գումարվել՝ աջլի՞կ, թե՞ ձախլիկ երեխա են ցանկանում ունենալ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում