Արարատի մարզում ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ-ի կողաշրջվեու հետևանքով վարորդը թեթև վնասվածքներ է ստացել. Ա. Հովհաննիսյան (թարմացված)
ОБЩЕСТВО
20:59
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում, թեթև վնասվածքներ է ստացել վարորդը, ում տրամադրվել է համապատասխան բուժօգնություն:
20:20
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: