ԱԺ-ում կրկին արտահերթ նստաշրջան է. օրակարգում 10 հարց կա (ուղիղ)
ՎԻԴԵՈՀայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է հրավիրել, որի նախաձեռնողը կառավարությունն է:
Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնց մեծ մասը պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:
Մասնավորապես, օրակարգում են՝
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին,
- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: